Առաջնագծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում. ԼՂՀ ՊԲ

ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ օգոստոսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց: Ըստ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման արդյունքում՝ առաջնագծում […]

ԼՂՀ ՊԲ-ն հաստատեց զոհված զինվորի մասին լուրը

ԼՂՀ ՊԲ տեղեկությունների համաձայն, այսօր հակառակորդի դիպուկահար կրակից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կ-ստ Արամ Մկրտիչի Գրիգորյանը, ծնված 1971թ: ՊՆ-ը կիսում է ծանր կորստյան վիշտը, հավերժ փառք մեր դիրքապահներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

ԼՂՀ ոստիկանություն. Ադրբեջանցի դիվերսանտը ապօրինի հատել է ԼՂՀ պետական սահմանը

Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության Շահումյանի շրջբաժին է ստացվել Ձև 1 վիճակագրական քարտն այն մասին, որ ս.թ. հուլիսի 8-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Քարվաճառ քաղաքի վարչական տարածքի «Շափլար» կոչվող տեղամասում տեղակայված անասնաֆերմայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատած Շահբազ Ջալալօղլի Գուլիևը (ծնված 1968թ., բն. […]

Լեւոն Հայրապետյանը չպետք է բանտում լինի. ԼՂՀ ԱԳ նախկին նախարար

ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը համոզված է, որ ռուսաստանաբնակ հայ բարերար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱԳ նախկին նախարարը: «Եթե չեմ սխալվում, պարոն Հայրապետյանի փաստաբանը ժխտել է այն վարկածը, որի համաձայն այդ ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ  ունի: Ինքս հակված եմ այն կարծիքին, որ նախկին […]

ԼՂՀ ոստիկանությունը՝ Քարվաճառում կորած երիտասարդի մասին

ԼՂՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Քարվաճառի մոտ անհետացած երիտասարդի մասին: «Հուլիսի 7-ին, ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 52-ամյա Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջանային բաժին է դիմել՝ հայտնելով, որ որդին` 17-ամյա Սմբատ Մեխակի Ցականյանը (նույն գյուղի բնակիչ) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի […]

ԼՂՀ ՊՆ-ն ադրբեջանական դիվերսիան հաստատող նոր լուսանկարներ է հրապարակել

ԼՂՀ ՊՆ-ն ադրբեջանական դիվերսիան հաստատող նոր լուսանկարներ է հրապարակել: ԼՂՀ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ադրբեջանական քարոզչությունը ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը, հերքում է ցանկացած տեղեկություն, որը բացահայտում է հարեւան երկրի արկածախնդիր պահվածքը: Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաեւ մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական […]

Երկրաշարժ` Ադրբեջանում, այն զգացվել է նաև ԼՂՀ–ում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից hունիսի 29-ին` ժամը 21.56-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 21.26-ին (Գրինվիչի ժամանակով՝ 17.26-ին) Ադրբեջանի տարածքում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հարավ արևելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ: Ըստ ԱԻՆ կայքի՝ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.54օ […]

Պահանջ՝ ապահովել ԼՂՀ լիարժեք մասնակցությունը բանակցություններին. ՀՀ և ԼՂՀ ԱԺ հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովի և ԼՂՀ Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի հետաքննության, և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ, ինչպես նաև դիմում է Մինսկի խմբի համանախագահներին ձեռնարկելու անհրաժեշտ […]

Թեժ բանավեճ հայ պատգամավորների ու ադրբեջանցիների միջև

Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու նպատակով Ադրբեջան մեկնած Հայաստանի պատվիրակության և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Նիստի սկզբում ելույթ է ունեցել LINKS կազմակերպության ղեկավար Դենիս Սամութը, ով հայտարարել է, թե Ադրբեջանի միակ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ «Հիմնական սկզբունքները պետք է լինեն պետությունների սահմանների անձեռնմխելիությունն ու ազգերի ինքնորոշման […]

Առաջնահերթը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսևորումն է.Սերժ Սարգսյան

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի՝ ՀՀ Նախագահի նստավայրում դիմավորման և Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նեղ, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որտեղ նրանք ամփոփել են բանակցությունների արդյունքները: *** […]