Բիոզուգարաններով կառավարությունը չի հետաքրքրվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է.«Շատերը կհիշեն 2012թ. Հայաստան բերված երկու գերթանկարժեք բիոզուգարանների հայտնի պատմությունը, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը լայն ժպիտով հայտարարեց, թե զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով ՀՀ պետբյուջեից 124 մլն դրամով ձեռքբերված բիոզուգարանները շուտով կփակեն ծախսերը՝ 200 դրամ մուտքավճարների հաշվին։ Հիշեցնենք, որ էլիտար բիոզուգարաններից մեկը տեղադրված է «Տաթևեր» ճոպանուղու տարածքում, իսկ մյուսը՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ […]

Սամվել Ալեքսանյանին արտոնություն կտան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում կքննարկի «Ա եւ Գ» ՍՊԸ-ին մոտ մեկ միլիոն դոլարի հարկային արտոնություն տալու հարցը։ «Ա եւ Գ»-ի միակ հմայքը նրանում է, որ այն արտադրում է հայտնի բերնդներին նմանակող ցածրորակ օղիներ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ընկերությունը կապակցված է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի հետ»։ […]

Կառավարությունն այս տարի չի հանգստանա. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. ««Ուր գնա Թամարը այս տարի ամառը» դիլեման կառավարությունում լուծվել է որեւէ տեղ չգնալու օգտին: «Ի՞նչ գնանք, նոր ենք նշանակվել, պտի աշխատենք»,- տեղեկացրին կառավարությունից: Ինքը` Հովիկ Աբրահամյանը նույնպես աշխատելու է, ոչ մի տեղ չի գնալու, անգամ Մոնակո, ուր ԲՀԿ առաջնորդ` խնամի Գագիկ Ծառուկյանի հետ ամեն տարի ընտանիքներով մեկնում էին հանգստանալու: «Ծայրահեղ դեպքում կմեկնի […]

1000 դրամով կավելանա նպաստի չափը

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց 2014 թվականի հունվարի 30-ի «2014 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստների և մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Այս որոշմամբ՝ նշված խմբի անձանց […]

Կառավարությունում շարունակվում է կադրային «չիստկան». «Հրապարակ»

Թերթի տեղեկություններով, կառավարությունում շարունակվում է կադրային «չիստկան». գործից հանվում են ոչ միայն Տիգրան Սարգսյանի կադրերը, այլեւ Վազգեն Սարգսյանի: «Դեռ այն օրերից կառավարության արարողակարգի «շեֆ» աշխատող Երվանդ Ազարյանի նկատմամբ Հովիկ Աբրահամյանը դրսեւորել է նույն վերաբերմունքը, ինչ ժամանակին ԱԺ աշխատակազմի արարողակարգի պետի նկատմամբ: Երեկ մեր փորձերը՝ խոսել նրա հետ, հաջողություն չունեցան. չէր պատասխանում հեռախոսազանգերին: Մեր տեղեկություններով, նորանշանակ […]

ՀՀ վարչապետ. Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է Արցախի հզորացման համար

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արցախ կատարած աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին ամփոփել է հանդիպումների և քննարկումների արդյունքները՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարներին և ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունները: «Մենք իրականացնելու ենք ժամկետային ու ծրագրային բոլոր պայմանավորվածությունները, և այդ առումով այս հանդիպումներն ու այցերը կարևոր են: Հեռանկարային առումով բարձր եմ […]

Նախատեսվում է շրջանառության հարկը 3,5-ից նվազեցնել 1 տոկոսի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում զեկուցվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՓՄՁ-ների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած ինտենսիվ քննարկումների արդյունքները: Մասնավորապես, տեղեկացվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից […]