Ղարաբաղը ծախելու քաղաքականություն իրականացնողը փորձում է մեզնից պաշտպանել այն. Շարմազանովը Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

Tert.am-ը գրում է. Առնվազն տարօրինակ է, որ այսօր ղարաբաղյան հիմնահարցի կամ Ղարաբաղում և Հայաստանում «հրդեհը» մարելու գաղափարով հանդես է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանը, որի՝ ԼՂ հիմնահարցի լուծման շուրջ գաղափարները բոլորին հայտնի են: «Այդ գաղափարները և նրա այդ գործունեությունը առնվազն տխրահռչակ են: Եվ արժե հիշել հայտնի ասացվածքը՝ «Գողն առաջին է գոռում՝ բռնեք գողին»»,- Tert.am-ին ասաց ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի Հանրապետական […]

«Դ!ԵՄ ԵՄ»-ը դիմում է Հովիկ Աբրահամյանին

«Դեմ եմ»-ը  հայտարարություն է տարածել` ի գիտություն Հովիկ Աբրահամյանի Թեև իշխանության ներկայացուցիչները ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ, այդ ազատություններն ու իրավունքները ավարտվում են այն պահին, երբ սկսվում են ոտնահարվել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն, և եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության […]

Բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը. քառյակի հայտարարությունը

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն»-ը, հանդես են եկել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Քառյակի հայտարարությունում ասվում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում փաստորեն սակագինը բարձրանում է 40 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ: Մենք արձանագրում ենք. […]

«Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեի հայտարարությունը

Արցախցիներին մինչև հոգու խորքը ցնցեց Սերժ Սարգսյանի հրապարակային ուրացումը, որ Արցախը ոչ միայն իրավաբանորեն, այլև անգամ իր պատկերացումներում Հայաստանի մաս չէ: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի ինքնաբացահայտումը և նրա օտար տերերի զավթողական քայլերը պատահական չեն ժամանակի և իրավիճակի առումներով: Նրանց թվում է, թե հետպատերազմյան քսան տարիների ընթացքում Հայաստանում (Արցախը ներառյալ) վարված ազգակործան քաղաքականության […]

«Դ!եմ եմ»-ի հայտարարությունը՝ նոր օրինագծի վերաբերյալ

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.  «ՀՀԿ խորհրդրանական խմբակցությունը, անտեսելով հասարակության պահանջները, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը և ի վերջո, երկրի շահը, փորձում է ԱԺ արտահերթ նստաշրջանի շրջանակներում ընդունել ՀՀ կառավարության առաջարկած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:   Օրինագիծը կազմվելիս գրեթե հաշվի չի առնվել ՍԴ 2 […]