Այսօր զոհված զինվորի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը

Այսօր մարտական հենակետում մահացած զինվորի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին ՊՆ քննչական ծառայությունից: Քրեական գործ է հարուցվել է քրեական օրենսգրծի 104 հոդվածի 1-ին մասով: Սպանության կասկածանքով ձերբակալվել է Արմեն Հրաչյայի Սարգսյանը:

Արցախի մարտական հենակետում զինվոր է զոհվել

Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գեւորգ Արտեմի Ավագյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Ավագյանի […]

Հոգևորականներն այցելել են մարտական հենակետ

Մի խումբ հոգևորականներ այսօր այցելել են հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր: Արտերկրում իրենց հոգևոր ծառայությունն իրականացնող սրբազան հայրերն այս օրերին Հայաստանում են գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երկու տարին մեկ անգամ անցկացվող միաբանների հավաքին մասնակցելու նպատակով: Հավաքին ներգրավված մի խումբ հոգևորականներ զինված ուժերի մարտական հենակետերից մեկն այցելելու ցանկություն էին արտահայտել: Այս մասին […]