Լեւոն Հայրապետյանն այն մարդն էր, որը չէր լռի. փորձագետ

Հովիկ Աբրահամյանը Հայաստանի վարչապետի պարտականությունները շփոթեց Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնի հետ՝ հայտարարելով, թե ռուսաստանաբնակ հայ բարերար Լեւոն Հայրապետյանն օրենքը խախտելու համար է կալանավորվել: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Նման անհաջող հայտարարություն անելով՝ Հովիկ Աբրահամյանը ծիծաղելի վիճակի մեջ դրեց ոչ միայն ինքն իրեն, այլեւ ամբողջ հանրապետությանը: […]

Հետաքրքիր մանրամասներ` Հովիկ Աբրահամյանի ՌԴ կատարած այցից

«ՉԻ» տեղեկություններով ՝ նոր հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՌԴ կատարած այցից: Հիշեցնենք, որ օրեր առաջ նորանշանակ վարչապետը առաջին աշխատանքային այցը կատարեց ոչ ավել ոչ պակաս Հայաստանի ՀՀ ռազմավարական ցործընկեր Ռուսաստանի Դաշնությունում: Սոչիում նրան հյուրընկալեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ երկու երկրների վարչապետները հանդիպման պաշտոնական մասում արարողակարգը ավարտելուց […]

«Ժողովուրդ». Վարչապետի նոր սովորույթը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր սովորույթ է ձեռք բերել՝ գրեթե ամեն օր աշխատանքն ավարտելուց հետո, ժամը 22:00-ի սահմաններում, Կառավարության շենքից՝ միայնակ քայլելով գնում է Հյուսիսային պողոտա, ծանոթանում կատարվող աշխատանքներին, ապա քայլում դեպի Ազատության հրապարակ, այնտեղից էլ արդեն մեքենայով ուղեւորվում տուն: Նախօրեին Հ. Աբրահամյանը կրկին Հյուսիսային պողոտայում է եղել՝ […]

Փնտրվում է «Նաիրիտ»-ի սեփականատերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ՝ «Նաիրիտ» ընկերության աշխատակիցների հետ հանդիպումից հետո, ուշագրավ խոստովանություն է արել. «Մենք մի կոլապսի մեջ ենք մտած, երկու ամիս է՝ ուսումնասիրում ենք, չենք կարողանում ծայրը գտնել` ի՞նչ են արել, ո՞նց են տարել, ո՞նց են բերել: Հիմա երկու ամիս է՝ չենք կարողանում գտնենք՝ ով է սեփականատերը… Ես մինչեւ […]

Ո՞վ է հավակնում դառնալ Հայաստանի հաջորդ նախագահ. «Ազգ»

«Ազգ» շաբաթաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտում չնայած հարաբերական անդորր է` պայմանավորված ամառային հանգստով, ընդդիմադիր քառյակի` հարցերը մինչեւ աշուն տեղափոխելու, ինչպես նաեւ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցի առայժմ հետաձգումով, սակայն հատկապես վիզուալ լրատվամիջոցները դիտելիս մարդ կարող է տպավորություն ստանալ, որ մեզ մոտ շուտով նախագահական ընտրություններ են, այնքան որ մի շարք անձինք նախագահական քարոզի շարժեր են […]

Կառավարությունն այս տարի չի հանգստանա. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. ««Ուր գնա Թամարը այս տարի ամառը» դիլեման կառավարությունում լուծվել է որեւէ տեղ չգնալու օգտին: «Ի՞նչ գնանք, նոր ենք նշանակվել, պտի աշխատենք»,- տեղեկացրին կառավարությունից: Ինքը` Հովիկ Աբրահամյանը նույնպես աշխատելու է, ոչ մի տեղ չի գնալու, անգամ Մոնակո, ուր ԲՀԿ առաջնորդ` խնամի Գագիկ Ծառուկյանի հետ ամեն տարի ընտանիքներով մեկնում էին հանգստանալու: «Ծայրահեղ դեպքում կմեկնի […]

Զ. Եգանյանը՝ վարչապետի մամլո խոսնակ նշանակվելու մասին

Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը նշանակվելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ: Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակն ասաց, թե ծանոթ է թերթի հրապարակմանը՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ պաշտոնական առաջարկ չի ստացել: «Պաշտոնական նման խոսակցություն չի եղել, իհարկե […]

Հովիկ Աբրահամյանն այցելել է սահմանամերձ գյուղեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզ՝ եղել սահմանամերձ Վազաշեն, Մովսես և Վերին Կարմիրաղբյուր համայնքներում: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է սահմանամերձ գոտում գտնվող Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ ավտոճանապարհի շինարարական աշխատանքները եղանակային պայմանների` մասնավորապես անձրևների, և հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու պատճառով, փոքր-ինչ կերկարաձգվի: Հովիկ Արբրահամյանը հանձնարարել է, որպեսզի […]

Վարչապետը հրահանգեց նախարարներին ամիսը մեկ անգամ այցելել մարզեր

Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգեց նախարարներին ամիսը մեկ անգամ գրաֆիկ ունենալ և այցելել մարզեր: Նա փոխվարչապետ Արմեն Գևորգյանին հանձնարարեց, որպեսզի նախարարների այցերը լինեն նրա ուշադրության կենտրոնում: «Կարևոր և պարտադիր է, որ յուրաքանչյուր նախարար գոնե ամիսը մեկ անգամ այցելի մարզ, հանդիպի, ծանոթանա ժողովրդի հետ, որպեսզի տեսնի, թե նրանք ինչ խնդիրներ ունեն: Եվ շատ կարեւոր է, […]

Հովիկ Աբրահամյանը հավաքել է մարզպետներին. արտահերթ խորհրդակցություն ՀՀ կառավարությունում.ԳԱԼԱ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում մարզպետների մասնակցությամբ հրավիրել է արտահերթ խորհրդակցություն: Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, ով եւս շտապել է կառավարական շենք, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է հետեւյալը. «Աշխատանքային հանդիպում ունենք, հարցեր ունենք քննարկելու, եկել ենք քննարկման»: Հարցին, թե վարչապե՞տն է հրավիրել, Արամ Հարությունյանը պատասխանել է. «Մենք մեր հանդիպումները ըստ անհրաժեշտության ենք կատարում եւ զեկուցումները նույնպես: Առօրյա […]