«Հայկական ժամանակ». ՍԴ նախագահի հանրային քննարկումների հմայքը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նոր իմաստ ու բովանդակություն է հաղորդում «հանրային» բառին եւ «հանրային քննարկում»  արտահայտությանը։ Նա, ինչպես հայտնի է, այս օրերին սահմանադրական գոյություն չունեցող փոփոխությունների հանրային քննարկումներ է կազմակերպում հանրապետության մարզերում։ Հանրային քննարկան ժամանակ ամբիոնին միայնակ հպարտությամբ նստում է  մարզպետը՝ գրիչը ձեռքում թարս բռնած։ Սա նշանակում է, որ գրիչը […]

ՀՀ Նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Բոինգ-777 ինքնաթիռի վթարի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեին և Մալայզիայի Սուլթան Տուանկու Աբդուլ Հալիմին՝ Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող Մալայզիայի ավիաուղիների Բոինգ-777 ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հանրապետության Նախագահը խորին […]

Աղվան Հովսեփյանը նշանակվեց քննչական կոմիտեի նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը։ 

ՀՀ նախագահին կից երիտասարդության հարցերով խորհուրդ կստեղծվի

«Արցախ» մամուլի ակումբի ղեկավար Արման Սարգսյանը  պատրաստվում է հիմնել ՀՀ նախագահին կից երիտասարդական հարցերով խորհուրդ: Նպատակը երիտասարդության խնդիրներին երկրի ղեկավարի ուշադրությունը հրավիրելն է: Նա արդեն նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ Արման Սարգսյանի՝ երիտասարդներին անհանգստացնող խնդիրներն այսօր շատ-շատ են: «Մենք ունենք մի քանի երիտասարդական կառույցներ, որոնք շատ պասիվ են, գրեթե ոչինչ չեն անում՝ երիտասարդների […]

Ո՞վ է հավակնում դառնալ Հայաստանի հաջորդ նախագահ. «Ազգ»

«Ազգ» շաբաթաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտում չնայած հարաբերական անդորր է` պայմանավորված ամառային հանգստով, ընդդիմադիր քառյակի` հարցերը մինչեւ աշուն տեղափոխելու, ինչպես նաեւ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցի առայժմ հետաձգումով, սակայն հատկապես վիզուալ լրատվամիջոցները դիտելիս մարդ կարող է տպավորություն ստանալ, որ մեզ մոտ շուտով նախագահական ընտրություններ են, այնքան որ մի շարք անձինք նախագահական քարոզի շարժեր են […]

Արմեն Սմբատյանը նախագահին խորհուրդներ դեռ չի տալիս. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Մարիոթ-Արմենիայի» սրճարանը ևս մեկ հաճախորդով էր ավելացել: Ավանդականների, այդ թվում և սրտի վիրահատությունից վերադարձած Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի սեղանի կողքին նստել էր Սերժ Սարգսյանի նորաթուխ խորհրդական, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, որն իր տանն անակոնդա օձ է պահում: Վերջինիս հարցրինք` արդեն գնո՞ւմ եք աշխատանքի, ի՞նչ խորհուրդներ եք տալիս […]

Արմեն Սմբատյանը նշանակվել է նախագահի խորհրդական

Մշակույթի նախկին նախարար, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը, Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Արմեն Սմբատյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական՝ […]

Րաֆֆի Հովհաննիսյանը վերընտրվեց

Այսօր «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարին  տեղի ունեցավ նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Գայանե Աբասյանը, միջազգային հարաբերությունների գլխավոր քարտուղար` Զարուհի Փոստանջյանը, եւ մամլո քարտուղար՝ Դավիթ Սանասարյանը:  Հիշեցնենք, որ համագումարին կուսակցությունը նոր վարչություն է ընտրել` բաղկացած 15 հոգուց: 

Սերժ Սարգսյանը ներկա է եղել «Վաղ, թե ուշ» գրքի շնորհանդեսին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 20-ին, ներկա է գտնվել արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի «Վաղ, թե ուշ» գրքի շնորհանդեսին: Այն կայացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Միջոցառմանը հաջորդել է Վրեժ Իսրայելյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն: Հիշեցնենք, որ 2013-ի հունիսին հայտնի արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը ինքնասպանություն էր գործել Երեւանի Վաղարշյան փողոցի իր բնակարանում: Ինքնասպանության պատճառը […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Երիտասարդ նախագահների կազմակերպության ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Երիտասարդ նախագահների կազմակերպության (YPO) Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամների հետ: Կազմակերպությունը, նպատակ ունենալով կրթության և գաղափարների փոխանակման միջոցով բարելավել ղեկավարումը, այսօր միավորում է ավելի քան 20,000 բիզնես ղեկավարների՝ 125 երկրներից: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ Երիտասարդ նախագահների կազմակերպության Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամները Հայաստան են ժամանել հունիսի 12-ին և […]