Պատգամավորները շարունակում են ստանալ հին աշխատավարձերը. «ՀԺ»

«Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքով Աժ պատգամավորների աշխատավարձերը հուլիսի 1-ից բարձրացել են, նրանք շարունակում են ստանալ հին աշխատավարձերը և փաստացի՝ նորը չեն ստանա մինչև հոկտեմբեր»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով. «Հուլիսի 1-ին պատգամավորները ստացել են հունիսի, այսինքն հին աշխատավարձը, իսկ հուլիսի համար ոչ թե աշխատավարձ են ստացել, այլ արձակուրդային, որը նույնպես հաշվարկվել է […]

Ի՞նչ գրքեր են կարդում հայ պատգամավորները, նախարարներն ու պաշտոնյաները

Արձակուրդների հետ համընկնող ամառային շրջանը գրքասերների համար վայելքի շրջան է, երբ շատերը երազում են գործերից ազատվելու, հեռախոսն ու համացանցն անջատելու և գիրք վայելելու մասին: Այդպես է արդյո՞ք պաշտոնյաների մոտ և ի՞նչ գրքեր են նրանք կարդում: Tert.am-ը պատգամավորների, նախարարների, գործադիր իշխանության ներկայացուցիչների շրջանում փոքրիկ հարցախույզ անցկացրեց, որի ներկայացումը սկսում ենք կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից: Վերջինս […]

Ճոյտը պատգամավոր դառնալու ճանապարհին է․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դոն Պիպոյից հետո գեներալ Մանվելի հավատարիմ «ախոյան» Հակոբ Հակոբյանն (Ճոյտը) արդեն նախապատրաստվում է Էջմիածնից պատգամավոր դառնալու գործընթացին: Անիմաստ փող եք դնում, պարտվում, հետ եք քաշվում. ի՞նչ իմաստ ունի այդքան փող ծախսել-չընտրվելը՝ հորդորեցինք վերջինիս: «Փողը կարեւոր չէ. մի մարդ, որ կարա իրենց հակասի Էջմիածնում, էդ ես եմ, բա ես […]

Մարգարիտ Եսայան. ընդդիմությունը ժողովրդի մատից փուշ չի հանում

«Ես հույս ունեմ, որ ամռան շոգ եղանակն է ազդել խորհրդարանական ընդդիմության վրա: Հուսով եմ, որ ավելի սթափ գիտակցումով, ավելի սառնասիրտ կլինեն սեպտեմբերին մեկնարկող նստաշրջանում»,- այս մասին հունիսի 21-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը։ Պատգամավորը հորդորեց ընդդիմադիր գործընկերներին թոթափել ամառային այս տրամադրությունները և իսկապես փորձել ժողովրդի մատից փուշ հանել, ինչպես անընդհատ այդ մասին հայտարարում են. «Ընդդիմությունը […]

Ավելի լավ է մի քիչ կրթվեք. Արծվիկ Մինասյանը՝ ՀՀԿ-ին

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր կենսաթոշակային բարեփոխումների կառավարության նոր ծրագրի քննարկման ընթացքում, անդրադառնալով կառավարության ծրագրում առկա բազմաթիվ հակասահմանադրական դրույթներին, դիմեց ԱԺ-ում իշխանական մեծամասնությանը. «Հարգելի քաղաքական մեծամասնություն, այն, որ դուք սեր չունեք կարդալու հետ, դա պարզ էր:  Ձեզնից շատերն անգամ Սահմանադրական դատարանի որոշումը չեն կարդացել։ Ես դա գիտեի, բայց ես չգիտեի, որ պատգամավորները կարող են կոտրել հասարակության ոգին՝ […]

ԲՀԿ-ից՝ Տիգրան Ներսիսյանը, ՀՀԿ-ից՝ Վազգեն Կարախանյանը

Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Սայեն Հայրապետյանի, Գայանե Հարությունյանի, Էդիկ Կարախանյանի, Վահան Ղոչիկյանի, Հակոբ Նազարյանի, Գրիգորի Գրիգորյանի, Արփինե Հայրապետյանի, Հարություն Կարապողոսյանի, Էդուարդ Սահակյանի, Սմբաթ Սիմոնյանի, Նազիկ Ավդալյանի, Գեղամ Նազարյանի, Նապոլեոն Ազիզյանի, Ժորա Սահաբալյանի, Մարինա Մարգարյանի, Ռուստամ Մախմուդյանի, Օվչի […]