«Հայոց աշխարհ». Լեւոն Հայրապետյանը կորպորատիվ պատերազմի զոհ է

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. « Հուլիսի 24-ին նախաքննական մարմինը Լեւոն Հայրապետյանին պաշտոնական մեղադրանքն առաջադրեց. այն տեղի ունեցավ հենց «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանի երրորդ հարկում տեղակայված բուժմասում, ուր այսօր գտնվում է հայ գործարարը: Առաջադրված մեղադրանքը այն նույն հոդվածների հիմքերով է, որոնք ներկայացվել էին ձերբակալման ժամանակ. այսինքն՝ ՌԴ քրեական օրենսգրքի երկու՝ 160, 174 հոդվածներով՝ հանցավոր ճանապարհով ձեռք […]

Ադրբեջանը պատերազմի չի գնա հայերի դեմ, նրա նպատակն է Հայաստանը կաթիլ առ կաթիլ արնաքամ անել. Արա Պապյան

Tert.am-ը գրում է. «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը վստահ է, որ դասական իմաստով երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու վտանգ չկա, չնայած «կեղծ» պատերազմն արդեն իսկ նկատելի է։ Արա Պապյանի գնահատմամբ՝ այսքանով հանդերձ Ադրբեջանը չի օգտվի այս զարգացումներից և պատերազմ հրահրի տարածաշրջանում ոչ միայն այն պատճառով, որ դա իր համար շահեկան չէ, այլ Արևմուտքը դա ուղղակի […]

«Ժամանակ». Կոմանդոսը՝ պատերազմի վերսկսման հավանականության մասին

«Ժամանակ» թերթը զրուցել է Արցախի ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) հետ։ Հատված հարցազրույցից. «Պարոն Տեր-Թադեւոսյան, վերջին օրերին իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո ձերբակալված դիվերսանտի նկարները հրապարակվեցին, բայց շատերն ասում են, որ դրանք դիվերսանտներ չեն, որ այս ամենը մտացածին է։ Մյուս կողմից, ադրբեջանցի փորձագետ Մուբարիս Ահմեդօղլուն մեզ հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանին մնացել է միայն […]

Հայաստանին ու Ադրբեջանին ուզում են ներքաշել պատերազմի մեջ. Ալ. Արզումանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար, ՀՀՇ կուսակցության հանրապետական խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով` ինչ-որ ուժեր փորձում են Հայաստանին և Ադրբեջանին ներքաշել պատերազմի մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Չեմ կարծում, որ Հայաստանը ցանկանում է պատերազմ վերսկսվի: Ադրբեջանն էլ ի վիճակի չէ ռազմական խնդիրներ լուծել: Կան ուժեր, որոնք ուղղորդում են […]

Ս. Օհանյան. Պատերազմի նախանշաններ չկան, բայց լարվածություն կա սահմաններում

Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի կարծում, որ այսօր պատերազմի նախանշաններ կան: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, Եռաբլուրում, Անհայտ կորած զինվորի միջազգային օրվան նվիրված միջոցառումից հետո NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան նշել է ինքը՝ Սեյրան Օհանյանը: «Չեմ կարծում, որ այսօր պատերազմի նախանշաններ կան, բայց կա լարվածություն սահմանամերձ շրջաններում, ԼՂՀ-ի հետ շփման գծում եւ Հայաստանի հյուսիս-արեւելյան […]

Վարչապետն ու նախագահը չեն հակասել իրար. ԱԺ նախագահ

Ազգային ժողովի  նախագահ Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված պետք է լսումներ հրավիրեն: Խոսելով այդ մասին լրագրողների հետ՝ Գալուստ Սահակյանը մասնավորապես ասաց,  որ անհրաժեշտ են հանձնաժողովում քննարկումներ անել, ինչն էլ կարվի:  Սահակյանի խոսքով՝ հարցուպատասխանը չի բավարարի պատգամավորներին, եւ հանձնաժողովի նիստ կկազմակերպեն հավանաբար հունիսի 16-ին կամ 17-ին: Հարցին, թե ինչպես կարող է […]