Կարեն Պետրոսյանի դին կամ կփոխանակենք, կամ կվերադարձնենք. Սեյրան Օհանյան

Օգոստոսի 7-ին գերի ընկած եւ հաջորդ օրը սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակի տեղափոխման հարցով այս պահին զբաղվում է Կարմիր խաչի միջազգային գրասենյակը: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք համագործակցում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որն էլ այս պահին աշխատանքներ է տանում՝ Կարեն Պետրոսյանի դիակը փոխանակելու […]

Պարզ մարդկային շնորհակալություն եմ հայտնում ձեզ. Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի երիտասարդներ, Հայկական բանակը, որը հսկայական զոհողությունների գնով կայացավ ու հաղթեց Արցախյան ազատամարտում, իսկ տագնապալի այս օրերին իր հերոսական առաքելությունը փայլո՛ւն կատարելիս ամեն րոպե թիկունքում զգաց հիրավի համաժողովրդական աջակցություն, Հայաստանի […]

«Մեզ պետք չէ համեմատել Ադրբեջանի հետ». Սեյրան Օհանյան

«168 ժամ» թերթը գրում է. ««Մեր քաղաքական ղեկավարությունը գերագույն գլխավոր հրամանատարի նախագահությամբ իրականացնում է համապատասխան քաղաքականություն, եւ այդ քաղաքականության շրջանակներում մենք ունենք համապատասխան ռազմական դաշինք, գործընկերներ, որոնց հետ իրականացվում է հստակ մշակված աշխատանք: Լեռնային Ղարաբաղի գործընթացն ունի հստակ կարգավորման պրոցես, եւ այդ պրոցեսը զարգանում է` անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչքանով է դրանից գոհ կամ դժգոհ»,- […]

Սեյրան Օհանյան. Ադրբեջացի դիվերսանտները պատասխան կտան

Հակառակորդը դիվերսիոն հետախուզական գործունեություն է ծավալել, ընդ որում, դիվերսիոն հետախուզական գործունեության մեջ հակառակորդի բանակի ղեկավարությունը նաեւ օգտագործում է հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, մի խումբ լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է A1plus-ը: Նրա խոսքով՝ դիվերսանտները մեր օրենքներին համապատասխան հանցագործություն են կատարել եւ […]

Սեյրան Օհանյանը հանդիպել է դիվերսիայի ժամանակ վիրավորված կնոջ և նրա ընտանիքի անդամների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 13-ին այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: Նախարարը հանդիպել է հուլիսի 11-ին Քարվաճառի տարածքում հուլիսի 11-ին հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորված Կարինե Դավթյանի ընտանիքի անդամների հետ, ծանոթացել նրա առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ: Այս կապակցությամբ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում […]

Եթե անհրաժեշտություն լինի, նորից կգնանք կռվելու.Սեյրան Օհանյան

Խաղաղ պայմաններում մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր ուժերը ուղղված լինեն բոլոր սպառնալիքների չեզոքացմանը, ՀՀ անվտանգության ապահովմանը, որը հիմք կհանդիսանար երկարատև արարման համար: Եվ եթե անհրաժեշտություն լինի մենք բանակի գլխավորությամբ նորից կկանգնենք, և նորից կգնանք կռվելու ու զոհվելու մեր հայրենիքի խաղաղության համար,-այս մասին այսօր Եռաբլուրում Անհայտ կորած զինվորի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր […]

Հարգանքի տուրք` անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին

Հունիսի 29-ին «Եռաբլուր» պանթեոնում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին հարգանքի տուրք մատուցելու են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ, Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը,  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներ ու հարազատներ, մարտական ընկերներ,  ՀԿ-ների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և […]

Սեյրան Օհանյանը հանդիպել է Նիկոլայ Բորդյուժային

Հունիսի 25-ին Հայաստանի Հանարպետություն է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նույն օրը տեղի է ունեցել Ն. Բորդյուժայի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային խնդիրներ, ինչպես նաև ս.թ. հուլիսի […]

Զինվորը մահացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով. Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողներին ասել է, որ Նախիջևանի սահմանային հատվածում՝ Արարատի զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը, նախնական տվյալներով, մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով:  Նախարարի խոսքով՝ հարուցվել է քրեական գործ: «Հետաքննությունը տարվում է, և կարծում եմ, որ հանգամանքները կպարզվեն և կիմանանք` ինչն է պատճառը: Նախնական տվյալներով` զենքի օգտագործման կանոնների […]

Նախարարն այցելել է մարտական դիրքեր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 19-ին աշխատանքային այցով եղել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորման մարտական դիրքերում: Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է մարտական հենակետեր, հետևել դիրքերի մարտավարական բնագծի ինժեներական բարելավման և հենակետերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին: Զորամիավորման ստորաբաժանումները դիրքերի զգալի մասում մարտական հերթապահություն […]