Էրդողանը խոստացել է նոր վարչապետին ներկայացնել հաջորդ շաբաթ

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստանում է երկրի նոր վարչապետի անունը հրապարակել հաջորդ հինգշաբթի, տեղեկացնում է Reuters գործակալությունը: Ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» կուսակցության 13-րդ տարեդարձին՝ Էրդողանը տեղեկացրել է, որ կուսակցության ղեկավարությունը հավաքվելու է օգոստոսի 21-ին, որի ընթացքում էլ հայտնի կդառնա ԱԶԿ-ի ղեկավարի և ապագա վարչապետի թեկնածուի անունը: Վարչապետի թեկնածուի անունը քվեարկության է դրվելու […]

Վարչապետը հեռացրել է մեկ ամիս առաջ նշանակվածին

«Հրապարակը» գրում է. «Նախօրեին  վարչապետն աշխատանքից հեռացրել է  մեկ ամիս առաջ իր կողմից նշանակված կադրին՝ կառավարության գործերի կառավարիչ Սարգիս Բաղինյանին: Նա համարվում էր Տիգրան Սարգսյանի անցանկալի կադրերից, նախկինում քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի տնօրենն էր եւ ատկատների թեմաների սրման հետեւանքով էր պաշտոնանկ եղել: Հովիկ Աբրահամյանն էլ, նախկին վարչապետի «ինադու», Բաղինյանին գործի էր ընդունել: Կառավարությունից չմանրամասնեցին պատճառը, միայն […]

«Ժողովուրդ». Վարչապետի օգնականը 1 տարում 10 միլիոն դրամ է վաստակել

«Հուլիսի 1-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն նոր խորհրդական էր նշանակել Աննա Գևորգյանին: Աննայի կենսագրական տվյալներից armlur.am-ը տեղեկացավ, որ նա սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, իսկ 2009-2011 թթ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Վարչապետի նոր խորհրդականը հուլիսի 14-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և գույքի […]

Վարչապետը զրահաբաճկոնով չի՞ եղել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ըստ շրջանառվող լուրերի, երկու օր առաջ աշխատանքային այցով Շիրակի մարզ էր գնացել զրահաբաճկոնով։ Ի պատասխան «Ժամանակի» հարցին՝ որն էր գյուղացների հետ հանդիպմանը  զրահաբաճկոնով ներկայանալու նպատակը, վարչապետը զգուշանո՞ւմ էր ինչ-որ բանից, Հովիկ Աբրահամյանի օգնական Տիգրան Աբգարյանն ասաց. «Ես պաշտոնապես ասում եմ որ զրահաբաճկոն կրելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ […]

Վարչապետի կոստյումի տակից զրահաբաճկոնն ակնհայտ երեւում էր. «Հայկական ժամանակ»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին աշխատանքային այցով Շիրակի մարզ էր գնացել զրահաբաճկոնով։ Մարզի գյուղացիների հետ նրա զրույցների տեսագրություններում վարչապետի կոստյումի տակից զրահաբաճկոնն ակնհայտ երեւում է (նկարում): Աբրահամյանը Շիրակի մարզ էր գնացել՝ ծանոթանալու օրերս տեղացած կարկուտի հասցրած վնասին ու զրուցելու գյուղացիների հետ։ Նա, ուշադրություն դարձրեք, հայ-ադրբեջանական սահման չէր այցելել։ Արդյո՞ք Հովիկ Աբրահամյանն այսպես զգուշանում է հասարակ […]

Նաիրիտցիները մեկ ամսվա աշխատավարձ կստանան

«Նաիրիտի» աշխատակիցների և վարչապետի հանդիպումն ավարտվել է: Լրագրողների հետ զրույցում նրանք տեղեկացրեցին, որ վարչապետը խոստացել է՝ հաջորդ ամիս նրանք կստանան մեկ ամսվա աշխատավարձ: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից «Նաիրիտի» աշխատակիցները  բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ:   Գործարանի աշխատակիցները չեն ստացել մոտ 1.5 տարվա իրենց աշխատավարձը, վերջին անգամ նրանք մեկ ամսվա աշխատավարձ ստացել են մայիսի վերջին:

«Կճոյանն ու նախկին վարչապետը պիտի բերեն ու հետ տան նվերները». Փայլակ Հայրապետյան

«Կճոյանն ու նախկին վարչապետը պիտի բերեն ու հետ տան նվերները: Բայց միայն նվերները բերելը հերիք չէ, դեռ պիտի պատասխան տան: Շատ մարդ է պատասխան տալու»-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանի այն հայտարարությանը, թե «Աշոտ Սուքիասյանը ցանկացել է նվեր մատուցել նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին և արքեպիսկոպոս […]

Շիրակի մարզի Նոր Կյանք եւ Վարդաքար գյուղերի բնակիչները փակեցին վարչապետի ճանապարհը

 Շիրակի մարզի Նոր Կյանք եւ Վարդաքար համայնքների բնակիչներն այսօր՝ հուլիսի 9-ին, փակեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ճանապարհը եւ պահանջեցին լսել իրենց բողոքները: Ինչպես հաղորդում է News.am-ի թղթակիցը, հավաքված գյուղացիները վարչապետին մեկ առ մեկ ներկայացրին իրենց խնդիրները, մասնավորապես մատնացույց արեցին հուլիսի 7-ին կարկուտից 100 տոկոսով տուժած հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքատարածությունները: Վարդաքարի համայնքապետ Գալուստ Ավետիսյանն էլ հայտնեց, որ […]

Վարչապետը հրահանգեց նախարարներին ամիսը մեկ անգամ այցելել մարզեր

Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգեց նախարարներին ամիսը մեկ անգամ գրաֆիկ ունենալ և այցելել մարզեր: Նա փոխվարչապետ Արմեն Գևորգյանին հանձնարարեց, որպեսզի նախարարների այցերը լինեն նրա ուշադրության կենտրոնում: «Կարևոր և պարտադիր է, որ յուրաքանչյուր նախարար գոնե ամիսը մեկ անգամ այցելի մարզ, հանդիպի, ծանոթանա ժողովրդի հետ, որպեսզի տեսնի, թե նրանք ինչ խնդիրներ ունեն: Եվ շատ կարեւոր է, […]

Էլեկտրաէներգիայի սակագնի ազդեցությունը մեղմելու համար 105 հազար ընտանիքների կօգնեն

Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի […]