Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել. ներսում քաղաքացի է եղել

Հուլիսի 23-ին՝ ժամը 22.19-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի 1-ին մուտքի վերելակը, 7-րդ հարկից մեծ արագությամբ սահելով, իջել է 2-րդ հարկ և արգելափակվել, ներսում քաղաքացի կա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում են ԱԻՆ-ից:   Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը և […]

Ուկրաինայում կործանված ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ

Հաագայում Հայաստանի դեսպանությանը Նիդեռլանդների իշխանությունների կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն Մալազիական ավիաուղիների կործանված ինքնաթիռի զոհված ուղեւորների մեջ Հայաստանի քաղաքացիներ չեն եղել։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե մոտակա ժամերին կտրամադրվի զոհվածների անվանական ցանկը։

Ըստ նոր համաձայնագրի՝ ՀՀ քաղաքացիները կարող են առանց հատուկ թույլտվության, մեկ տարի շարունակ աշխատել ՌԴ–ում. «Հայկական ժամանակ»

«ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տալու միանգամից երկու փաստաթղթերի, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու և աշխատանքային գործունեություն ծավալելու կարգերին: Առաջինը Ռուսաստանի հետ կնքվելիք համաձայնագիր է, ըստ որի Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում կարող են գտնվել 30 օր առանց որևէ տեղ գրանցվելու և հաշվառվելու: Երկրորդ փաստաթուղթը արդեն գոյություն ունեցող համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին է, որի […]

Ինքնասպանության փորձը կանխվել է

Հունիսի 29-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Ավան-Նոր Նորք ավտոճանապարհի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կանխել են 1974 թ. ծնված Օ. Ա.-ի ինքնասպանության փորձը: 

Հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 11.09-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Ա. Մ.-ն ս.թ. հունիսի 28-ին, ժամը 09.30-ի սահմաններում գնացել է Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Օբիկի ձոր» կոչվող հանդամաս եւ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել […]

Սարը բարձրացած քաղաքացին վնասել է ոտքը

Հունիսի 29-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակա սարի վրա գտնվող «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. վերջինիս տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տուժած` 1984 թ. ծնված Ա. Գ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և […]

Քաղաքացին բարձրացել է սարը և չի կարողանում իջնել

Հունիսի 29-ին, ժամը 11.40-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մոտակա սարը, վնասել ոտքը, ինչի հետևանքով չի կարողանում իջնել սարից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Լարված իրավիճակ Սարյան փողոցում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, ովքեր իրենց դժգոհություն են հայտնում հանձնաժողովի վերջին որոշման՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հավաքված քաղաքացիները՝ մոտ 50-60 հոգի, փակել էին Սարյան փողոցի երթևեկելի հատվածը: Ոստիկանությունը պահանջում էր բացել ճանապարհը: Քաղաքացների ու ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ: Ոստիկանները թույլ չէին  տալիս քաղաքացիներին մոտենալ շենքին: Ոստիկանները բռնի ուժով […]

Իրաքում Վրաստանի 16 քաղաքացի է առևանգվել

Իրաքում զինյալները 16 վրացու են առևանգել, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը։ Առևանգման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Կոլվիլի խոսքով՝ Իրաքում քաղաքների գրավման ընթացքում հարյուրավոր մարդիկ են սպանվել։