ՕԵԿ-ը, ոչինչ հաշվի չառնելով, իր պատն է շարում

«Օրինաց երկիր» կուսակցությունն Ագրարային համալսարանի տարածքում կրկին վերսկսել է շինարարությունը: Երեկ այնտեղ ներկա ՕԵԿ-ական պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Լևոն Դոխոլյանը պնդում էին, թե իրենք ոչ մի ապօրինի գործողություններ չեն կատարում: Պետք է նշել, սակայն, որ դատարանն արգելել է ՕԵԿ-ին որևէ շինարարություն իրականացնել, սակայն դա հաշվի չի առնվում: Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանն Armlur.am-ի հետ զրույցում […]

ՕԵԿ հանրահավաքը, ըստ էության, կարելի է համարել տապալված

«168 ժամ»-ը գրում է. «Երեկ հրավիրված ՕԵԿ հանրահավաքը, ըստ էության, կարելի է համարել տապալված: Այն ցույց տվեց, որ Արթուր Բաղդասարյանը և նրա կողմից ղեկավարվող կուսակցությունը չունեն հանրային վստահություն, և միայն էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարը բավարար չէ նման վստահություն ստանալու համար: ՕԵԿ նախագահը որևէ քննադատական խոսք չի ասել նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին: Ավելին հանրահավաքի հարթակից հայտարարել […]

ՕԵԿ-ն ինչո՞վ է պակաս մյուսներից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է ««Օրինաց երկրի» անունը լսելուց հետո հասարակության շրջանում արձագանքների նկարագրությունը երեւի թե տպագրության ենթակա նյութ չէ: Բայց դա չի խանգարում կուսակցությանը սկսել ընդդիմադիր դաշտում հերթական «մրցաշրջանի» նախապատրաստությունը, տալ կենսագրության ընդդիմադիր նոր փուլի մեկնարկը: Այս կապակցությամբ, ի դեպ, Հայաստանում շատերն են ծիծաղում ՕԵԿ-ի փորձերի վրա՝ ասելով, որ կուսակցությունն իրեն այլեւս սպառել է: Սակայն […]

«Իրավունք». Անձի պաշտամունք ՕԵԿ-ում

«Իրավունք» թերթը գրում է. ««Շրջանայինում» վաղուց մարդկանց աչքն է ծակում նորին մեծություն «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հսկայական նկարով պաստառը։ Հատկանշական է այն, որ ՀՀԿ-ն, մյուս կուսակցությունները, նույնիսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու ՀԱԿ-ը իրենց առաջնորդների նկարով այսպիսի պաստառ երբեք չեն տեղադրել, եւ այստեղ հարց է առաջանում՝ միթե ՕԵԿ-ում ընդդիմություն դառնալուց հետո էլ անհատի պաշտամունք […]

Ի՞նչ արմատներ ունի ՕԵԿ գրասենյակի շենքի պատմությունը. armlur.am

«Օրինաց երկիր» եւ Հայաստանի ագրարային համալսարան հողային վեճը շուտով կմտնի դատարան: Պարզվում է՝ հողատարածքը համալսարանին տվել է ՀՀ կառավարությունը, իսկ ՕԵԿ-ին՝ Երեւանի քաղաքապետարանը: ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 27-ի թիվ 471 որոշումով, ՀՀ գյուղակադեմիան (այժմյան Ագրարային համալսարանը) ճանաչվել է որպես պետական ոչ առեւտրային կազմակերպություն եւ նրան ամրագրվել է գույք, հողատարածք: Բուհ-ի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանի ձեռքի տակ […]

Նախկին «ժառանգական»-ը` ՕԵԿ-ի TV-ում

  «Հրապարակ» թերթը գրում է. Նախկին «ժառանգական» Կարինե Հակոբյանն առաջիկայում կարող է աշխատանքի անցնել ՕԵԿ-ի «Երեւան TV»-ում՝ հասարակական եւ իրավական ոլորտի պատասխանատուի պաշտոնում: Բայց տիկին Հակոբյանը ասում է, որ «դեռ որոշակի չէ» իր աշխատանքի անցնելը, եւ այցելությունները բացատրում է պայմաններին ծանոթանալու հանգամանքով: Ինչպես մյուս կուսակցական հեռուստաընկերությունները, այս մեկն էլ բացառություն չի լինելու, եւ ՕԵԿ քարոզչությամբ […]

Արթուր Բաղդասարյանը զավթում է Գյուղինստիտուտի հարակից տարածքը. Armlur.am

Այսօր՝ հուլիսի 2-ին, լարված իրավիճակ էր Ագրարային համալսարանի բակում: ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը համալսարանի տարածքում երկաթե կոնստրուկցիաներով շինություն է փորձում կառուցել, որը հարուցել է դասախոսական կազմի և ուսանողների զայրույթը: Նրանք այս ամենն անօրինական են համարում: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ նշված տարածք էր ժամանել ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով վեճի բռնվեց տարածքում հավաքված անձանց  […]

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու համար ՕԵԿ-ն այսօր կդիմի դատարան

«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր՝ հունիսի 26-ին  դիմում կներկայացնի Վարչական դատարան՝ գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագները վերանայելու համար: Այս մասին հայտնում են ՕԵԿ մամուլի ծառայությունից։ Հաղորդագրությունում ասվում է, որ դիմումը դատարան կներկայացվի քաղաքացիական ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբ:

Արթուր Բաղդասարյանը առաջիկայում կներկայացնի ՕԵԿ գերակայությունները

Այսօր տեղի է ունեցել “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաեւ կուսակցական կազմակերպական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Քաղաքական խորհուրդը գոհունակությամբ փաստել է, որ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ ընտրական համակարգի բարեփոխումների եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու […]

«Երևան TV»-ն տեղափոխվել է ՕԵԿ գրասենյակ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Երևան TV-ն նախօրեից արդեն տեղափոխվել է ՕԵԿ գրասենյակ, որը գործում է Ագրարային համալսարանի հարևանությամբ: Ուշագրավ է, որ այս տեղափոխությունը կատարվեց այն բանից հետո, երբ ՕԵԿ-ը հայտարարեց ընդդիմադիր դաշտ վերադառնալու մասին: Մինչդեռ ՕԵԿ ղեկավարը հեռուստաալիքը գնել էր ընդդիմություն դառնալուց երեք ամիս առաջ: Ի դեպ, վերջին շրջանում չեն դադարում լուրերը, որ ՕԵԿ-ից ցանկանում […]