-5.9 C
Yerevan
Շաբաթ, 4 Դեկտեմբերի, 2021

Աբովյանի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Էդուարդ Բաբայանն իր տանը հյուրընկալել է Աբովյան քաղաքի հերոս տղաներին (տեսանյութ)

- Advertisement -

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Էդուարդ Բաբայանն իր տանը հյուրընկալել է 44-օրյա պատերազմի հերոսներին, որոնք վիրավորվել են մարտի դաշտում հայրենիքը պաշտպանելիս։

Վիրավորում ստացած զինծառայողներին ամենից շատ հուզող խնդիրների քննարկմանը զուգահեռ  զրույց է ծավալվել նաև պատերազմի, կորցրած ընկերների մասին։«Դուք էլ գիտեք, թե ինչ է ընկեր կորցնելը, գիտեք, թե ինչ է պատերազմը, 90-ականներին Դուք էլ եք մասնակցել․․․», — նշել են 44-օրյա պատերազմի մասնակիցները։Նրանց իր տանը հյուրընկալելը Էդուարդ Բաբայանը պատվաբեր է համարել։«Ամենացանկալիներից մեկն եք․ այն ճանապարհը, որը դուք եք անցել, երբ ձեր տարիքին էի, ես էլ եմ անցել, ու գիտեմ՝ դա ինչ է։ Ուրախ եմ, որ ձեր նման տղաներն ուզում են կանգնել մեր կողքին, որպեսզի կարողանանք մեր քաղաքը, մեր համայնքն ավելի ծաղկեցնել, ավելի բարեկեցիկ դարձնել», —  ասել է նա։

Տղաներից մեկը հայտնել է, որ իր թեկնածությունն է առաջադրելու առաջիկա ՏԻՄ ընտրություններում, միասին քննարկել են նաև՝ ինչպես անել, որպեսզի տուն վերադարձած զինվորն իրեն հոգեպես ու ֆիզիկապես ավելի ամուր զգա։

«Երևանում բազմաթիվ վերականգնողական կենտրոններ կան, իսկ Աբովյանում չկա», — նկատել է պատերազմի մասնակիցներից մեկը։

Վիրավորում ստացած զինծառայողները դժվարություններ ունեն՝ Երևան հասնելու հետ կապված։ Առաջարկ է հնչել Աբովյանում նմանատիպ կենտրոն ունենալ։

Աբովյանի քաղաքապետի թեկնածուն հայտնել է՝ առաջարկը ներառվելու է իր ծրագրում՝ այն կյանքի կոչելու նպատակով։ Նաև պատերազմի դաշտում ընկած տղաների լուսանկարներով հուշատախտակ է բացվելու, որպեսզի բոլորը ճանաչեն հայրենիքի համար զոհվածներին։

facebook sharing button
messenger sharing button

Վերջին նորություններ

«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԺ ղեկավարի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ...
- Advertisement -

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ․ վիճարկում է դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի...

Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ: Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային...

Պատմության թանգարանի տնօրենը պատասխանում է Վիկտոր Մնացականյանին․ «Երբ թաղապետ էր կարող էր դրանով ավելի լավ զբաղվել»

Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երկու տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ու...

Կապակցված նորություններ