Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինԱդրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում, այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից:

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009