Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային Ադրբեջանական հենակետեր Ոսկեպար-Բաղանիս հատվածո՞ւմ. ասում են՝ բնակիչներն ուրախ են

Ադրբեջանական հենակետեր Ոսկեպար-Բաղանիս հատվածո՞ւմ. ասում են՝ բնակիչներն ուրախ են

Այսօր համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդային քարտեզներով սահմանագծում և սահմանազատում անելու դեպքում, խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ գյուղերի տարածքները, կարող են հանձնվել Ադրբեջանին։ Սահմանագոտու բնակիչներին անհանգստություն է պատճառում այն, որ սահմանի այդ հատվածում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում կարող են տեղադրվել ադրբեջանական հենակետեր, և իրենք Տավուշի մարզկենտրոն Իջեւան, կամ՝ Երևան հասնելու համար ստիպված կլինեն երթևեկել ադրբեջանական անցակետերի կողքով։ Ըստ շրջանառվող լուրերի՝ բնակիչների միայն մի մասն է անհանգստացած այս թեմայով, իսկ մյուսը՝ երջանիկ է, քանի որ վերջապես թեկուզ մի քանի ամսով, բայց կունենա աշխատանք՝ կլինի բանվոր այդ ավտոճանապարհի կառուցման համար:

 Բաղանիս համայնքի ղեկավարի Նարեկ Սահակյանի, որը ո՛չ հաստատեց և ո՛չ էլ բացառեց  ադրբեջանական անցակետերի հնարավոր տեղակայման մասին լուրերը. «Ես հիմա որևէ բան չեմ ասում, քանի որ տեղյակ չեմ, թե բանակցային սեղանին ինչ է քննարկվում, այդ պատճառով չեմ կարող ասել, թե ինչի սպասենք: Ամբողջ խոսակցությունները օդում են, հենց այդ բամբասանքներն են մեր «տունը քանդում»»,- ասաց համայնքի ղեկավարը:

Անդրադառնալով ադրբեջանական անցակետերի տեղակայմանը բնակիչների երջանիկ լինելուն՝ Նարեկ Սահակյանն ասաց՝ չկա որևէ մեկը, ով կերջանկանա դրանց տեղակայումից. «Գյուղում, իհարկե, կա աշխատանքի խնդիր բայց ամեն մարդ իր գործը գտնում է այստեղ: Նրանց հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է, 1991 թվականից այդպես է եղել, գյուղացին հո քիմիական արտադրամասում չի աշխատելու, իհարկե, ցանկալի կլիներ, որ այստեղ լիներ ինչ-որ փոքրիկ արտադրամաս, բայց, ցավոք, չկա»,- նշեց մեր զրուցակիցը:

Ոսկեպարի վարչական շրջանի ղեկավար Իշխան Աղբալյանն էլ նշեց, որ նման լուրեր իրեն չեն հասել և առայժմ բացառեց հենակետերի տեղակայումը:

Խոսելով գյուղացիների աշխատանք չունենալուց, նա ասաց, որ անգամ եթե այդ հենակետերը տեղակայվեն էլ, միևնույն է, այդ աշխատանքը ժամանակավոր է լինելու և կարիք չկա ուրախանալու. «Ենթադրենք, այդ հենակետերը տեղադրվում են և գյուղացիները ունենում են ժամանակավոր աշխատանք, բայց այստեղ մարդիկ պահանջում են, որ հիմնական աշխատատեղ ստեղծվի, ոչ թե ժամանակավոր»,- նշեց նա՝ հավելելով, որ ցանկացած գյուղում էլ կա աշխատատեղի խնդիր, սակայն իրենց մոտ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ:

RELATED ARTICLES

Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին

Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի...

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Most Popular

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Recent Comments