Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինԱդրբեջանական ստորաբաժանումները գնդակոծել են հայկական դիրքերը, ՀՀ ԶՈՒ-ն դիմել է պատասխան գործողությունների

Ադրբեջանական ստորաբաժանումները գնդակոծել են հայկական դիրքերը, ՀՀ ԶՈՒ-ն դիմել է պատասխան գործողությունների

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009