15 C
Yerevan
Երեքշաբթի, 11 Մայիսի, 2021

Ադրբեջանը կրակում է Արցախի ուղղությամբ

- Advertisement -

Արցախի պաշտպանության բանակը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ հակառակորդը վերջին օրերին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Արցախի ՊԲ մարտական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Արցախի ՊԲ-ն կոչ է անում պահպանել հրադադարի համաձայնությունը, նշելով, որ խախտումները նպատակ ունեն մի կողմից տագնապ առաջացնել Արցախի բնակչության շրջանում, մյուս կողմից ստվեր գցել ռուս խաղաղապահների վրա: Այն, որ ադրբեջանցիները հրադադարի խախտման դեպքեր կարող են ունենալ այդ հետևանքը, կասկածից վեր է: Բայց, արդյո՞ք դա է բուն նպատակը, թե՞ հրադադարի խախտումները այն դժգոհության համատեքստում են, որ Բաքուն և դրա հովանի Անկարան ակնհայտորեն տածում են Մոսկվայի հանդեպ:Մենք անդրադարձել ենք այդ խնդրին և մատնացույց արել մի շարք օրինակներ, որոնք վկայում են Մոսկվայի ուղղությամբ Անկարա-Բաքու ճնշման մասին: Հրադադարի խախտումները անկասկած այդ կատեգորիայից են: Դրանք իհարկե մի կողմից խոսում են այն մասին, որ Ալիևի դժգոհությունները պայմանավորված են իր հերթին նրա ունեցած խնդիրներով ու տագնապներով, մյուս կողմից սակայն, այստեղ մեզ համար հույժ կարևոր է այն, որ այդ միտումը չունենա շարունակություն: Բանն այն է, որ սա իսկապես կարող է լրջորեն ազդել ոչ միայն իրավիճակի կայունության վրա, այլ նաև Արցախի հայության հոգեբանական վիճակի, ըստ այդմ Արցախի վերականգնման դինամիկայի ու ծավալների, վերականգնման գործընթացի արդյունավետության վրա:

Վերջին նորություններ

- Advertisement -

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...

Կապակցված նորություններ