14.1 C
Yerevan
Ուրբաթ, 17 Սեպտեմբերի, 2021

Ադրբեջանը միտումնավոր փորձում է խլացնել Արցախում տեղական հաճախականությունները. Դատախազություն

- Advertisement -

Արցախի Հանրապետության դատախազությունը մարտին «Միքս մեդիա» ՍՊ ընկերության տնօրենի կողմից հաղորդում էր ստացել այն մասին, որ Արցախի տարածքում անհայտ աղբյուրից խլացվում են տվյալ ընկերության կողմից օրինական հիմունքներով օգտագործվող ռադիոհաճախականությունները:
6 օգոստոսի, 2021, 11:32
Ադրբեջանը միտումնավոր փորձում է խլացնել Արցախում տեղական հաճախականությունները. Դատախազություն
Ադրբեջանը միտումնավոր փորձում է խլացնել Արցախում տեղական հաճախականությունները. Դատախազություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում իրականացված նախաքննության ընթացքում համապատասխան մասնագիտական հիմնարկի մասնագետների կողմից «FM» ռադիոտիրույթի մի շարք հաճախականությունների չափագրման արդյունքում կազմված եզրակացության համաձայն 87-100 ՄՀՑ «FM» տիրույթում առկա է 3 վայրկյան և 7 վայրկյան պարբերականությամբ կրկնվող ազդանշան, որը ստացվում է ԱՀ Ասկերանի շրջանի ուղղությունից` ադրբեջանական կողմից, ինչը խլացնում է տեղական հաճախականությունները` այդպիսով խոչընդոտելով դրանց անխափան գործարկմանը:
«Քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է նաև, որ վերոհիշյալ խափանող ազդանշանը գործարկվում է նոր հաճախականությամբ նաև այն դեպքում, երբ Արցախում համապատասխան ռադիոհաճախականության օգտագործողի կողմից կատարվում է հաճախականության ալիքի փոփոխություն:
Վերոգրյալը հիմք է տալիս արձանագրելու, որ ադբեջանական կողմը նման միջոցներով միտումնավոր փորձում է խոչընդոտել Արցախում հասարակության տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը` միաժամանակ գույքային վնաս հասցնելով նաև տնտեսվարող սուբյեկտներին:
Նշված քրեական գործով պարզված հանգամանքների մասին հաղորդվել են ինչպես Արցախի Հանրապետության իրավասու մարմիններին, այնպես էլ ԱՀ-ում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վերջին նորություններ

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ մենք չենք կարող որոշում ընդունել․ Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական անցակետերի մասին

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ չենք կարող որոշում ընդունել, դա Ադրբեջանի անելիքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝...
- Advertisement -

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և պատասխանել Քաշաթաղում անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ զորվարժությունների մասին հարցին: «Ընդհանուր...

Արցախի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում...

Գևորգ Փարսյանը ընտրություններին կմասնակցի Շանթ Հարությունյանի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող համայնքապետը...

Կապակցված նորություններ