Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԱդրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը․ Ասկերանի գյուղերի բնակիչների նկատմամբ

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը․ Ասկերանի գյուղերի բնակիչների նկատմամբ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։

Այս մասին հայտնում են Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:

ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին:

Միաժամանակ հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009