Շաբաթ, 28 Հունվարի, 2023
HomeԻրադարձայինԱդրբեջանի հարձակումները ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հանգեցրել են իրավիճակի սրմանը, ստեղծված իրավիճակը...

Ադրբեջանի հարձակումները ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հանգեցրել են իրավիճակի սրմանը, ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է․ ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ համանախագահների հայտարարությանը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության վերաբերյալ մեկնաբանությամբ, որում ասվում է․

«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը, որոնք ներկայացված են նրանց հուլիսի 29-ին շրջանառված համատեղ հայտարարության մեջ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների նախորդ՝ մասնավորապես 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ին համատեղ հայտարարություններում հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների համար։

Համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է։
Մայիսի 12-ից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը և վերջին օրերին ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հարձակումները հանգեցրել են իրավիճակի սրմանը։ Հայաստանը մշտապես հանդես է եկել իրավիճակի դե-էսկալացիայի դիրքերից և այս առնչությամբ կատարել է կոնկրետ առաջարկներ, մասնավորապես՝ հետ քաշել զինվորական ստորաբաժանումները մայիսի 11-ի դրությամբ առկա ելման դիրքեր։
Վստահ ենք, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը»։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009