Կիրակի, 27 Նոյեմբերի, 2022
HomeՔաղաքականությունԱԺ նախագահի պաշտոնում 4 ամսում Ալեն Սիմոնյանը 7 երկիր է մեկնել գործուղումների,...

ԱԺ նախագահի պաշտոնում 4 ամսում Ալեն Սիմոնյանը 7 երկիր է մեկնել գործուղումների, ինչի համար պետբյուջեից ծախսվել է շուրջ 120 հզր դոլար

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական պատգամավորների և ԱԺ աշխատակազմի որոշ անդամների հետ մեկնել է ԱՄՆ, ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նա պատվիրակության կազմում ներառել է իր կնոջը և օգտվել ինքնաթիռի բիզնես դասի տոմսից, այսինքն՝ թանկ տարբերակից։ Այս մասին ԱԺ հերթական նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Նա հարցրեց՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այդ տեղեկությունները։ Պատգամավորի խոսքով՝ անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել նաև, թե որքան գումար է պետական բյուջեից, ՀՀ հպարտ քաղաքացիների գրպանից ծախսվել այդ այցի համար։

«Ի դեպ, ԱԺ նախագահ աշխատելուց ի վեր, 4 ամիսների ընթացքում, Ալեն Սիմոնյանը 7 երկիր է մեկնել գործուղումների, ինչի համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 120 հազար դոլար, չհաշված՝ միկոնոսյան հայտնի շրջագայությունը»,-ասաց Արեգնազ Մանուկյանը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքեց, թե բոլոր ծախսերը, այդ թվում՝ գործուղումների, թափանցիկ են։

Ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց, որ ծախսերը թափանցիկ չեն, քանի որ, օրինակ, երբ հարցում է ուղարկել ԱԺ նախագահի կառավարական առանձնատան վերանորոգման ծախսերի վերաբերյալ, պատասխան է ստացել, թե այդ ծախսերը գաղտնի են։

 

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009