Ապրիլի 7-ի կապակցությամբ Ալագյազ համայնքի ղեկավարի՝ պարոն Ջասմ Մախմուդովի նախաձեռնությամբ Ալագյազ խոշորացված համայնքի 11 վարչական բնակավայրերում 4 և ավել անչափահաս երեխաներ ունեցող մայրերին տրամադրվել է դրամական աջակցություն, որպես ուշադրության նշան մեր համայնքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին և երախտիքի խոսք բազմազավակ մայրերին ցանկանալով ընտանեկան սեր և ջերմություն ամեն մի օջախում: Ինչպես նաև առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերվեց Ալագյազ համայնքի 11 վարչական բնակավայրերի կրթօջախների մանկավարժական կազմի նկատմամբ:
Սեր, խաղաղություն, բարեկեցություն ենք մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: