ԱՀ Մարտակերտի Մոխրաթաղ շրջանում շարունակվում են ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները։
Ընթացքի մեջ է Մոխրաթաղ տանող 4 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի ասֆալտապատումը։ Աշխատանքներն իրականացնում է «Քարավան» ՍՊԸ-ն ԱՀ պետական բյուջեի միջոցներով։ Ընկերության աշխղեկ Հենրիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ պահի դրությամբ ճանապարհի բոլոր հատվածներում հողային աշխատանքներն ավարտվել են և ասֆալտապատման ակտիվ աշխատանքներ են իրականացվում, որոնք, կախված եղանակային պայմաններից, պետք է ավարտին հասցվեն մինչև ընթացիկ ամսվա վերջ։
Երկրորդ փուլում նախատեսվում է ասֆալտապատել գյուղամիջյան ճանապարհը։ Ըստ աշխղեկի` գործընթացը կախված է Մոխրաթաղում խմելու ջրի ներքին ցանցի կառուցման և նոր ջրագծերի անցկացման հետ, շինաշխատանքները ավարտելուց հետո ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն։