13.1 C
Yerevan
Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2022

ԱՀ նախագահը ստորագրել է հրամանագիր հանրապետությունում ձյան առատ տեղումներով պայմանավորված հրատապ իրականացվելիք միջոցառումների մասին

- Advertisement -
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համաձայն հրամանագրի՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 24-րդ կետը, հաշվի առնելով, որ 2022 թվականի մարտի 19-ից սկսած Արցախի Հանրապետությունում անդադար տեղացող առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում և ելնելով առաջացած խնդիրները հրատապ լուծելու անհրաժեշտությունից ՝

Արցախի Հանրապետության պետական մարմինների և պետական կազմակերպությունների (այդ թվում՝ ուսումնական հաստատությունների) ղեկավարներին հանձնարարվել է տնօրինվող հաստատությունների աշխատակազմերի միջոցով սեփական միջոցների հաշվին կազմակերպել այդ հաստատությունների շենքերի ու հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները:Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Ստեփանակերտի քաղաքապետին հանձնարարվել է անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ տանել հանրապետության ընդհանուր օգտագործման (միջպետական, հանրապետական և տեղական նշանակության) ճանապարհների ձնամաքրման աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ և այդ մասին պարբերաբար տեղեկություններ հաղորդել Արցախի տեղեկատվական շտաբին՝ հրապարակելու նպատակով:Ստեփանակերտի քաղաքապետին առաջարկվել է բացի համայնքային կազմակերպությունների ներուժից, Ստեփանակերտում ձնամաքրման աշխատանքներին ներգրավել նաև մասնավոր սեկտորի գործատուների աշխատուժն՝ իրենց աշխատավայրերի հարակից տարածքները սեփական միջոցներով ձնամաքրելու ձևով:Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին առաջարկվել է ղեկավարվել սույն հրամանագրի դրույթներով:

Վերջին նորություններ

Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Փաշինյան

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և...
- Advertisement -

Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր–Պետրոսյան

Հանրային հեռուսատընկերությունը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի անոնսը, որտեղ Հանրապետության առաջին նախագահը խոսում է Արցախի ու Հայաստանի նախկին...

Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի: «Բանակցությունները պետք է շարունակվեն»,-ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, այս մասին...

Չգիտեմ՝ որդիս զոհվել է, թե գերի է, Վերին Շորժայի ձորակում ունենք վիրավորներ, կան դիակներ, բայց ՊՆ–ն ոչինչ չի ձեռնարկում․ զինվորի հայր

13 օր է ոչ մի լուր չունեմ իմ երեխայից, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում մեր երեխաներին գտնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի...

Կապակցված նորություններ