Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հատվածներ՝ աջակիցների հետ հանդիպումից: «Անցել է վեց ամիս, որևէ քննարկում ԱԺ-ում լսե՞լ եք մեր անվտանգային հարցերի շուրջ, Կառավարության որևէ որոշում տեսե՞լ եք, որ կվերաբերի մեր ԶՈՒ-ին. ինձ համար բացարձակապես անհասկանալի իրավիճակ է»,- ասել է նա: Անդրադառնալով Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակին, նախկին նախագահը նշել է. «Մենք այն վիճակում ենք, որ ամեն օր կա այդ վտանգը (Սյունիքը կորցնելու) ու քայլեր պետք է ձեռնարկենք դրանից խուսափելու ու այն չեզոքացնելու համար: Մեկ-մեկ երբ ծանոթանում եմ ԱԺ-ում կամ Կառավարությունում քննարկվող հարցերին, շշմում եմ, էս ի՞նչ եք քննարկում, առաջնահերթությունների հարցն իսպառ բացակայում է: ՀՀ իշխանությունը չի կարողանում կարևորն անկարևորից տարբերել»: |
Որևէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող.Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
RELATED ARTICLES