Շաբաթ, 28 Հունվարի, 2023
HomeԻրադարձայինԱՄՆ-ը կաջակցի Իրաքին՝ Իրանին Էրբիլում հրթիռային հարձակման համար պատասխանատվության ենթարկելու հարցում

ԱՄՆ-ը կաջակցի Իրաքին՝ Իրանին Էրբիլում հրթիռային հարձակման համար պատասխանատվության ենթարկելու հարցում

Միացյալ Նահանգներն Իրաքի վարչապետի ու Քուրդիստանի ղեկավարների հետ դատապարտում են Էրբիլում՝ իրանի իրականացրած հրթիռային հարձակումն ու մտադիր են աշխատել Իրանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է հրթիռային հարձակումը Քրդստանում, որի հետևանքով առանց որևէ հիմնավորման Էրբիլում բնակելի շենք է հրթիռակոծվել։

«Միացյալ Նահանգները վարչապետ ալ-Կազիմի և Քուրդիստանի ղեկավարներ նախագահ Նեչիրվան Բարզանիի ու վարչապետ Մասուր Բարզանիի հետ դատապարտում են Իրաքի և իրաքյան Քուրդիստանի շրջանի ինքնիշխանության դեմ այս ոտնձգությունը։ Մենք աջակցելու ենք Իրաքի կառավարությանը Իրանին պատասխանատվության ենթարկելու հարցում և աջակցելու ենք Մերձավոր Արևելքի մեր գործընկերներին Իրանի կողմից նման սպառնալիքներին դիմակայելու հարցում», — նշվել է Սալիվանի հայտարարության մեջ։

Իրաքի իշխանությունները բացատրություն են պահանջել Իրանից  իրաքյան Քուրդիստանի հրթիռակոծման կապակցությամբ և բողոքի նոտա են հղել Բաղդադում Իրանի դեսպանին։

Հիշեցնենք, որ Էրբիլի ուղղությամբ հրթիռային հարվածը հասցվել է մարտի 13-ին։ Այն շրջանի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ հյուպատոսարանի նոր շենքը, 12 բալիստիկ հրթիռ է արձակվել։ Զոհեր ու վիրավորներ չկան։

Էրբիլին հրթիռային հարված հասցնելու պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Կորպուսի ներկայացուցիչների խոսքով՝ Իրաքի տարածքում հրթիռային հարձակման թիրախում Իսրայելի օբյեկտներ են եղել։

 

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009