Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային ԱՄՆ կոնգրեսականը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին

ԱՄՆ կոնգրեսականը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին

1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին  սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցին նվիրված իր ելույթում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթին։

Նա վերահաստատել է արցախյան հակամարտության տևական, խաղաղ ու ժողովրդավար լուծմանը հասնելու ԱՄՆ հանձնառությունը:

«2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռմբակոծեց Արցախի Հանրապետությունը՝ թիրախավորելով հայկական դպրոցներն ու սրբավայրերը, սպանելով անմեղ քաղաքացիների: Մեկ տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ ռազմագերիներին՝ չնայած եռակողմ հայտարարության ստորագրմանը»,- նշել է Կրիշնամուրթին։

Կոնգրեսականը շեշտել է մարդկության դեմ հանցագործությունները հիշելու կարևորությունը: Նա հորդորել է Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել՝ հետագայում նման աղետներից խուսափելու համար։

«Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց»,- ընդգծել է Կրիշնամուրթին:

RELATED ARTICLES

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Most Popular

Կանգնե՛նք Հերոսի կողքին, ով մեր կողքին էր Հայրենիքի փրկության ժամին. դրամահավաք՝ հաջակցություն լեգենդար հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի

Անահիտ Մարտիրոսյանը Արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկ է, եղել է «Անահիտ» ջոկատի հրամանատարը, պահեստազորի փոխգնդապետ է։ 1992-1994 թթ․ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական...

Recent Comments