15 C
Yerevan
Երեքշաբթի, 11 Մայիսի, 2021

ԱՄՆ-ն իր պաշտպանությունն է տարածում Հայաստանի վրա, դեսպանի հայտարարությունը՝ մուրճով հարված ռևանշիստներին

- Advertisement -

«Եթե հիշում եք, հրադադարի հասնելու մի քանի փորձեր եղել, որոնք արդյունք չեն տվել, ընդ որում առաջին փորձը Ռուսաստանի կողմից էր։ Եվ այնուհետև անշուշտ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի փորձերն էին։ Կասկածից վեր է, որ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց պատերազմը կանգնեցնելու առումով, սակայն թեև պատերազմը կանգնեցվել է կոնկրետ գործողությամբ, մենք տեսնում ենք, որ առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։Շարունակելով դեսպանը նշել է, որ կան հարցեր, որ դեռ մնում են օրակարգում ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների համար և իրենք մտադիր են այդ հարցերին հետամուտ լինել։Մեր զրուցակցի խոսքերով՝ ԱՄՆ-ն ջանքերը կուժեղացնի թե՛ այս տարածաշրջանի և թե՛ այս կոնֆլիկտի մասով. «ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը վարում էր իզոլացիոնիստական քաղաքականություն, այժմ Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է վերականգնի իր սասանված դիրքերն ամբողջ աշխարհում, իր կորցրած ազդեցությունը որոշ տարածաշրջաններում՝ այդ թվում նաև Հարավային Կովկասում։ Այս տեսանկյունից կարծում եմ, որ ԱՄՆ-ն այո՛, մոտ ժամանակներս ավելի կակտիվանա կովկասյան տարածաշրջանում։ Այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով Միացյալ Նահանգների կողմից ավելի գործուն քայլեր կտեսնենք»։

Վերջին նորություններ

- Advertisement -

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...

Կապակցված նորություններ