ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցում քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը և Կիևին ռազմական օգնությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսին:
Նրա խոսքով ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են անվտանգության ոլորտում Ուկրաինային շարունակվող ամերիկյան օգնությունը:
«ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը կիսվել են պարենային անվտանգության ոլորտում համաշխարհային ճգնաժամի կարգավորման ջանքերի մասին տեղեկատվությամբ», — նշել է Փրայսը: