26.1 C
Yerevan
Երկուշաբթի, 21 Հունիսի, 2021

Ամուր ընտանիք, ամուր Հայրենիք․Ջավահիր Ծառուկյանի երջանկության բանաձևը

- Advertisement -

Մտայնություն կա, թե ապահովված ընտանիքի կինը ապրում է միայն սեփական կյանքով․ամուսին, ընտանիք, երեխաներ, հարազատներ և այլն։

Ցանկացած կնոջ երջանկության աղբյուրն, իհարկե, այս մարդիկ են, բայց կան նաև շատուշատ գործոններ, որոնք բազմապատկում են այդ երջանկությունը։

Լինելով հայաստանյան քաղաքական ազդեցիկ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը աչքի է ընկնում համեստությամբ, պարկեշտությամբ և լայնախոհությամբ։

Ղեկավարների կանանց կյանքն իրականում շատ բարդ է, մշտապես ուշադրության կենտրոնում են, հասարակության համար նրանք հետաքրքիր կերպարներ են, ուստի հեշտ չէ անվերջ լինել հանրության խոշորացույցի տակ։

Ջավահիր Ծառուկյանն, ի դեպ, հազվադեպ է շփվում լրատվամիջոցների հետ։ Սա խոսում է պատվելի տիկնոջ համեստության ու առաքինության մասին։

Հայտնի միտք կա, տղամարդկանց, ղեկավարների, առաջնորդների հաջողության գրավականը նաև ուժեղ, խորհրդատու կանայք են։ Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների դեպքում այս ներդաշնակությունն ակներև է։Օրինակելի զույգը համատեղ կյանքում լույս աշխարհ են բերել վեց զավակ՝ Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ, Նվեր և Հովհաննես Ծառուկյաններ:

Բարձր դաստիարակություն, բարոյական արժեքների դավանանք, համազգային ու մարդկային վեհ առաքինությունների նկատմամբ ակնածանք․ծառուկյանական այս հատկություններն ու ոգին փոխանցվել է նաև նրանց զավակներին, որոնք նույնպես աչքի են ընկնում համեստ ու պարկեշտ կյանքով։

Մի բան, որ մեծ կարողություններ, հարստություն ունեցող ընտանիքներից ոչ բոլորը ունեն։ Բարձրացիր, որ բարձրացնես։ Ահա այս սկզբունքով են ապրում Ծառուկյանները՝ մարդու, ժողովրդի, պետության նկատմամբ մեծ հարգանքով, նվիրումով ու պատասխանատվությամբ։

Ամուր պետություն ունենալու երազանք ունենք բոլորս․իսկ ամուր ու բարեկեցիկ պետություն նշանակում է ամուր ընտանիք, ամուր հասարակություն։

Ծառուկյանների ընտանիքն այդ իմաստով օրինակելի է, իսկ Ջավահիր Ծառուկյանը՝ որպես ընտանիքի Մայր, անկասկած օրինակելի է թե՛ Որպես ղեկավարի կին, թե՛ որպես Մայր, թե՛ որպես քաղաքացի, որ նաև նեցուկ է լինում հազարավոր մարդկանց, որոնք ունեն որևէ օգնության կարիք։

Ուրեմն Ջավահիր Ծառուկյանի երջանկության բանաձևը երջանիկ ընտանիք, երջանիկ հասարակություն ու պետություն ունենալն է։

Վերջին նորություններ

Փաշինյանն ուղիղ եթերում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ՔՊ գրասենյակ այցելած Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերով դիմում է ընտրողներին:
- Advertisement -

Տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է»․ տվյալներ

Բազմաթիվ տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է։ Այս մասին հայտնում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ներկայացնելով տվյալներ տեղամասերից։

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրողների թիվը

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 1,281,174 անձ, ընդհանուր ընտրողների 49,4 %-ը: Տվյալները...

«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ». Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրատեղամաս էր եկել թոռնիկի հետ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ իր ընտրությունը կատարել է դեռևս 33 տարի առաջ....

Կապակցված նորություններ