21.1 C
Yerevan
Ուրբաթ, 30 Հուլիսի, 2021

Այդ խայտառակ բառապաշարը բնորոշ է և քաղաքական դաշտին, և հասարակությանը, և լրատվամիջոցներին

- Advertisement -

Էթիկայի կանոնների մասին խոսելիս՝ չպետք է միայն լրատվամիջոցներին հիշատակել․խայտառակ բառապաշարն այսօր բնորոշ է և քաղաքական դաշտին, և հասարակությանը, և լրատվամիջոցներին, մեկը մյուսին արժեն։ Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել էր. «Այսօր Հայաստանի լրատվական դաշտը, կներեք արտահայտությանս, վերածվել է իսկական աղբանոցի։ Եվ մենք տեսնում ենք հետևյալը, ինչպես կարգավորել այդ դաշտը։ Մենք պետք է նաև լրագրողական հանրությանը քաջալերենք, նաև օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի ստեղծվեն էթիկայի կանոններ»։Աշոտ Մելիքյանի խոսքով՝ էթիկայի նորմերն այսօր գործում են, դեռ 2007 թվականից ԶԼՄ-ների կարգավորման նախաձեռնություն էր ստեղծվել։ «Բայց խնդիրն այն է, որ այդ նախաձեռնությանը միացան շատ սահմանափակ քանակի լրատվամիջոցներ։ Մենք այդ էթիկայի վարքականոնի տակ սկզբում լավագույն դեպքում 18 ստորագրություն կարողացանք հավաքել։ Բայց ընդլայնել երկար ժամանակ չէր ստացվում, որովհետև շատերն ուղղակի կամ արհամարհում էին, կամ ձև էին անում, թե չեն նկատում, որ այդպիսի գործընթաց կա։ Լրատվական դաշտում գրեթե բոլոր հեռարձակողներն այն ժամանակ տոտալ վերահսկողության տակ էին գործող իշխանությունների կողմից։ Եվ այդպես ամեն ինչ կանգ էր առել։ Բայց այսօրվա ժամանակաշրջանում էթիկայի նորմերի խախտումը գրեթե համատարած բնույթ է կրում, և շատ հրատապ է դարձել, որպեսզի լրատվամիջոցներն այս կամ այն կերպ մասնակցեն ինքնակարգավորման գործընթացներին։ Կամ ծայրահեղ դեպքում գոնե պետք է ունենան և իրենց կայքերում հրապարակեն իրենց էթիկայի վարքականոնը՝ միջազգային փորձը հաշվի առնելով։ Ոչ մեկը դա չի ուզում անել, նույնիսկ այն լրատվամիջոցների մոտ, որոնք միացել են ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությանը, ժամանակ առ ժամանակ մենք տեսնում ենք էթիկայի նորմերի խախտում»,- ասաց Աշոտ Մելիքյանը։Նրա խոսքով՝ ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունն այսօր կարիք ունեն պրոֆեսիոնալ դաշտ վերադառնալու, որովհետև այդ ճնշող մեծամասնությունը բևեռացված է և սպասարկում է նախ և առաջ ինչ-որ քաղաքական հովանավորի շահերը։ Իսկ այս պարագայում հանրային շահը լուրջ տուժում է ու մղվում երկրորդ պլան։«Այս առումով, իհարկե, լրատվական դաշտը շատ հաճախ հիշեցնում է աղբանոցի, որովհետև լի է ապատեղեկատվությամբ, ֆեյք լուրերով, մանիպուլյացիաներով, վիրավորանքով և զրպարտությամբ։ Մաքրելու անհրաժեշտություն կա, բայց իրենք՝ լրատվամիջոցները պետք է գիտակցեն դրա անհրաժեշտությունը»,- հավելեց նա։Աշոտ Մելիքյանի խոսքով՝ մյուս կողմից, այսօր ընտրարշավի ժամանակ ունենք ամենացածր մակարդակի հռետորաբանություն, ինչն էլ արտացոլվում է մամուլում նաև։ «Այսինքն՝ մեր քաղաքական վերանախավի բառապաշարը, հասարակության բառապաշարը և լրատվամիջոցների բառապաշարը մեկը մյուսին արժեն։ Եվ պետք է չէ այսօր միայն լրատվամիջոցների մասին խոսել, այդ խայտառակ բառապաշարը բնորոշ է և քաղաքական դաշտին, և հասարակությանը, և լրատվամիջոցներին։ Ուրիշ հարց է, որ ես կարծում եմ, որ այստեղ ավելի բարձր առաքելություն ունեն լրատվամիջոցները։ Նրանք կարող են շտկել իրենց վիճակը, գործել պրոֆիսիոնալ դաշտում և առնվազն հասարակության վրա դրանով դրական ազդեցություն ունենալ։ Բայց կրկին կա այն հարցը, որ քանի դեռ քաղաքական վերանախավն իրենց կողմից ֆինանսավորվող կամ հովանավորվող լրատվամիջոցներին հստակ հրահանգ չտան դադարեցնել այդ ամենը, շատ դժվար կլինի։ Լրատվամիջոցներն իրենք կարող են նախաձեռնել դա, չնայած սա մի քիչ ռոմանտիկ մոտեցում է այսօրվա ջունգլիների պարագայում։ Բայց ինչ-որ մի ձև պետք է սկսել այդ գործընթացը, որովհետև ավելի ցածր ընկնել այլևս հնարավոր չէ»,- նշեց Աշոտ Մելիքյանը։Նա նաև հավելեց, որ օրենսդրական կարգավորումներով ևս կարելի է իրավիճակը շտկել, բայց մինչ օրս ներկա իշխանությունների ներկայացրած օրենսդրական կարգավորումները ավելի շատ վնաս կարող էին հասցնել խոսքի ազատությանը, հետևաբար լրագրողական կազմակերպություններն ընդդիմացել են դրանց։

Վերջին նորություններ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ...
- Advertisement -

Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են

Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց...

Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովի հիշատակին նվիրված ակցիային: 25 հուլիսի, 2021, 17:02 Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը Ռուս...

Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

Նախօրեին «Վալլեքս Գարդեն» համալիրում համանուն ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ, որը նվիրված էր արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: 25 հուլիսի, 2021, 14:24 Ստեփանակերտում կայացել...

Կապակցված նորություններ