34.1 C
Yerevan
Ուրբաթ, 19 Օգոստոսի, 2022

Այս պահից սկսած Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, մնալու ենք այստեղ, վաղը սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ Իշխան Սաղաթելյանը հայտնեց պլանները

- Advertisement -

Եթե առաջիկա օրերին մեր թիվը ավելացնենք, շատ կարճ ժամանակում, խոստանում ենք միասնաբար Նիկոլ Փաշինյանին ուղարկել գրողի ծոցը։ Մնում ենք և մնում ենք մինչև վերջ։ Այս պահից սկսած Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության մեծ հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Ասում էիք՝ տո՞ւն ենք գնալու, ասում էինք՝ կգա պահը, և կմնանք, այսօր այդ օրն է, մնում ենք, այս պահից սկսած այս հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է։ Ուրեմն, այսօր այստեղ կմնանք, կտեղադրենք վրաններ, վաղը ժամը 08։30–ից սկսած մենք սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ։ Վաղը 08։30–ից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը. սա իշխանազավթում չէ, սա ՀՀ արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է, դուրս գալ պայքարի ու թրքահպատակ իշխանությանը հեռացնել հանուն Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ անկարգություններ չեն անելու, հավաքվածներին կոչ արեց վեճի չբռնվել հակառակ հայացքներ ունեցող քաղաքացիների հետ, իսկ երիտասարդներին հորդորեց վաղվանից գործադուլ ու դասադուլ սկսել։

Նա նշեց, որ վաղվանից անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվելու են փողոցներ, մայրուղիներ, հատկապես Կենտրոն վարչական շրջանում բաց ճանապարհ չի լինելու։
«Ես ներողություն եմ խնդրում այն քաղաքացիներից, ում անհարմարություն ենք պատճառելու, բայց օրերի հարց է, առաջիկա օրերին պետք է նեղվենք, տանջվենք, զրկանքներ կրենք, բաժիններում հայտնվենք, բայց դա շատ կարճ է տևելու, դրանից հետո Հայաստանում լինելու է համերաշխություն, արդարություն, ազատություն, միասնություն»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այսօր 19։45–ին կրկին կմեկնարկի հանրահավաքը։

Վերջին նորություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքեր են բացահայտվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման...
- Advertisement -

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով.Դավիթ Բաբայան

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք...

Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ

Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ...

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է...

Կապակցված նորություններ