21.1 C
Yerevan
Ուրբաթ, 30 Հուլիսի, 2021

Անի Քալայջյան. Ամերիկյան հոգեբանների խումբը՝ Հայաստանում

- Advertisement -

Զրուցակիցս՝ «Իմաստալից աշխարհ» (Meaningful World). Հոգեկան տրավմայի/տագնապների իրազեկման և կանխարգելման» կազմակերպության հիմնադիր – նախագահ, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի հոգեբանության քոլեջի դոկտոր, պրոֆեսոր Անի Քալայջյանն է

Դոկտոր Անի, երկրաշարժից հետո այս այցն իր նշանակությամբ երկրորդ  հրատապ առիթն է, երբ օգնության կարիք է զգացվում արցախյան պատերազմի ելքով պայմանավորված հոգեկան ծանր տրավմայի մեջ գտնվող հայ հասարակությանը, թեև, գիտենք, որ մինչ այդ շատ եք եղել Հայաստանում: Ձեր այս այցի մասին ներկայացրեք մանրամասներ, խնդրեմ:Ապրիլի 28-ից մինչև մայիսի 17-ը «Իմաստալից աշխարհ». Հոգեկան տրավմայի/տագնապների իրազեկման և կանխարգելման» ամերիկյան կազմակերպության մեր թիմը մարդասիրական օգնության նպատակով, կամավորության սկզբունքով, հոգեբանական տրավմայի բուժման առաքելությամբ լինելու է Հայաստանում: Աշխատելու ենք պատերազմի մասնակիցների, նրանց ընտանիքների և ընդհանուր համայնքի հետ: Օգնելու ենք հիմնել ինքնասպանությունների կանխարգելման առաջին հեռախոսակապի համակարգը Հայաստանում: Աշխատելու ենք հոգեբուժության տարբեր գործիքակազմերի, այդ թվում՝ մեզ հետ բերած բույսերի միջոցով բուժել հոգեկան տրավմայի հետևանքները: Աշխատելու ենք Հայաստանի արտակարգ իրավունքների նախարարության (ԱԻն) հետ: Ինձ հետ Հայաստան են գալիս  «Իմաստալից աշխարհ»-ի դեսպաններ՝ Իշա Փարուփուդին, Իրեն Թանանյանը և Էլզա Թելլալիան: Մեր ծառայությունը լինելու է անվճար: Մենք լինելու ենք Գյումրիում և Վանաձորում, անցկացնելու ենք խորհրդաժողով Երևանի պետական համալսարանում, կազմակերպելու ենք սեմինարներ երիտասարդության շրջանում: Մենք մեր առաքելությունը կավարտենք Մոսկվայում, ուր հրավիրված ենք անցկացնելու հոգեկան տրավմայի ապաքինման վերաբերյալ սեմինարներ:

Հոգեկան տրավմայի ո՞ր տեսակներն են բնորոշ հայերին:

Կա հինգ տեսակի հոգեբանական տրավմա՝ անձնական, կոլեկտիվ, երկրորդային, հորիզոնական և սերնդային: Հայաստանին ավելի բնորոշ է վերջին երկուսը: “Հորիզոնական” տիպի հոգեկան տրավման բնորոշ է ճնշված ազգերին: Դարեր շարունակ, պետականություն չունենալու պատճառով, հայ ազգը ենթարկվել է տարաբնույթ ճնշումների: Անկարող լինելով դիմագրավել արտաքին թշնամական ճնշումներին, այդ բարկությունը մենք ուղղել ենք ներս՝ միմյանց դեմ, հատվածային թշնամանք ստեղծելով իրար նկատմամբ որևէ անհամաձայնության պատճառով: Հայերն ասում են, որ սա հայկական բնավորություն է: Դա այդպես չէ: Շատ երկրներ այս կարգի դժվարություններ ունեն՝ Պաղեստինը, Հայիթին, Սիերա Լիոնը և այլն: Այն երկրները, որոնք ընկճված պատմություն ունեն, միմյանց հետ են բախվում և այս կերպ ավելի են թուլանում: “Սերնդային” տագնապը կամ տրավման, ինչը բնորոշ է մեզ՝ որպես ցեղասպանություն վերապրած ազգ, փոխանցվում է սերնդե-սերունդ ժառանգականության սկզբունքով, ինչպես՝ շաքարախտը կամ սրտի հիվանդությունները: Պատմական ողբերգության պատճառով առաջացած զգացական տրավման, եթե այն բուժված չէ, պետք է անցնի 14 սերունդ, որպեսզի վերանա, սա ԴՆԹ-ով ապացուցված փաստ է:

Շատերը չեն հավատում, չեն դիմում հոգեբանի օգնությանը, ասելով թե «իմ հոգեբանը՝ ես եմ»: Որքանո՞վ է ճիշտ նման տեսակետը:

Շատ սխալ կարծիք է: Հոգեբուժման մեթոդները մշակվել են հարյուրամյա հետազոտությունների, փորձարկումների արդյունքում, և պետք է հավատալ, որ խեղված հոգեվիճակը անպայման պետք է բուժվի հոգեբույժ/հոգեբանի օգնությամբ, այլապես հիվանդությունը ավելի կխորանա:

Վերջին նորություններ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ...
- Advertisement -

Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են

Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց...

Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովի հիշատակին նվիրված ակցիային: 25 հուլիսի, 2021, 17:02 Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը Ռուս...

Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

Նախօրեին «Վալլեքս Գարդեն» համալիրում համանուն ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ, որը նվիրված էր արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: 25 հուլիսի, 2021, 14:24 Ստեփանակերտում կայացել...

Կապակցված նորություններ