Կիրակի, 27 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԱշխատանքի ժամին մարդիկ «սթորի» են գցում․ հարկատուները մեզ փող չեն տալիս, որ...

Աշխատանքի ժամին մարդիկ «սթորի» են գցում․ հարկատուները մեզ փող չեն տալիս, որ աշխատանքի ժամին «սթորի» գցենք․ կա՛մ ժամը 6-ից հետո պետք է «սթորի» գցենք, կա՛մ ընդմիջման ժամին․ Երևանի քաղաքապետ

Վարչությունների, բաժինների, տարբեր փակ բաժնետիրական ընկերությունների և այլնի վերաբերյալ պետք է գործառույթային վերլուծություններ անենք, թե այդ վարչության աշխատողը ժամը 9-ին գալիս է և ժամը 6-ին գնում է, ինչ է անում։ Նստում է համակարգչի դիմաց, ի՞նչ գործ է անում։ Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Կոֆե է խմում, բամբասում է, այս սենյակից այն սենյակ է գնում, ասում է՝ սա այն ասաց, նա այն ասաց։ Այսինքն՝ մարդիկ, որ ժամանակ ունեն բամբասելու, աշխատում են քաղաքապետարանում, դա նորմալ չէ։ Ես դա չեմ հանդուրժելու։ Երեկ գործակարգավարական նիստ ենք անում, աշխատանքի ժամին մարդիկ «սթորի» են գցում։ Հարկատուները մեզ փող չեն տալիս, որ աշխատանքի ժամին «սթորի» գցենք։ Կա՛մ ժամը 6-ից հետո պետք է «սթորի» գցենք, կա՛մ ժամը 1-2-ը՝ ընդմիջման ժամին»,-ասաց նա։

Նա հայտարարեց, որ գլոբալ փոփոխություններ են լինելու, մեկ ամսվա ընթացքում կներկայացնեն փաթեթով։

Մանրամասները՝ տեսանյութում։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009