21.1 C
Yerevan
Ուրբաթ, 30 Հուլիսի, 2021

Աշխարհի ուշադրությունը վերադառնում է մեկ այլ տարածաշրջան՝ Աֆղանստանը դառնում է անկայունության թիվ մեկ գոտին․ Արմեն Պետրոսյան

- Advertisement -

Արաբագետ Արմեն Պետսյանի կարծիքով՝ Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները՝ հատկապես ԱՄՆ-ի կողմից զորքերի դուրս բերումից հետո, կանխատեսլի են դարձնում, որ առաջիկայում երկիրը դարձնելու են աշխարհում անկայունության թիվ մեկ գոտին։

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կան բոլոր նախադրյալները կանխատեսելու, որ այնտեղ իրադարձությունները զարգանալու են ոչ թե ներքաղաքական երկխոսության հարթությունում, այլ՝ ռազմական հակամարտության։
«Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ շահագրգիռ այլ դերակատարներ վերջին շրջանում փորձում են նախաձեռնել երկխոսություն Աֆղանստանի կառավարության և «Թալիբան»-ի առաջնորդների միջև։ Բոլոր այդ երկխոսությունների արդյունքները ցույց են տալիս, որ կողմերը բավականաչափ հեռու են համաձայնության գալուց, և այս երկրում զարգացումները ընթանում են ներքին զինված հակամարտության տրամաբանության մեջ»,- ասաց նա։
Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ ամեն օր միջազգային լրահոսում հայտնվում են լուրեր թալիբների կողմից նոր հաջողությունների՝ նոր շրջանների գրավման մասին։
«Նրանք ունեն հստակ մարտավարություն՝ ռազմավարական նշանակության շրջաններն իրենց վրահսկողության տակ վերցնել, իսկ դրանք, առաջին հերթին, հարևան երկրների սահմաններն են»,- ասաց նա՝ նշելով, որ նման մարտավարության են թալիբները գնում, որովհետև «Թալիբանը» բազմաթիվ երկրների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ վերահսկողություն սահմանելով սահմանային գոտիների վրա՝ նրանք, փաստացի, ստանում են լոյալություն հարևան երկրների կողմից։
«Թալիբանն» իր սկզբունքային գործելաոճի և գրագետ մարտավարության շնորհիվ, նրա խոսքով, ըստ էության, վերածվել է գործոնի աֆղանական հակամարտության շրջանակներում՝ հարկադրելով բոլոր շահագրգիռ խաղացողներին հաշվի նստել իր դերակատարման հետ՝ ճանաչելով կազմակերպությանը որպես ներքին զինված հակամարտության լիիրավ սուբյեկտ։
«Դա է պատճառը, որ անցած շաբաթների ընթացքում «Թալիբան»-ի հետ առանձին բանակցություններ են նախաձեռնել այնպիսի կարևոր դերակատարներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Թուրքիան, ընդամենը օրեր առաջ՝ նաև Իրանն ու Ռուսաստանը»,- ասաց նա։
Աֆղանստանում զարգացումներն ուղիղ կերպով, ըստ Արմեն Պետրոսյանի, ազդեցություն առայժմ Հայաստանի վրա չունեն։
«Պարզապես աշխարհի ուշադրությունը վերադառնում է մեկ այլ տարածաշրջան։ Աֆղանստանը մի քանի տասնամյակ է՝ շարունակում է մնալ մեր երկրագնդի ամենաթեժ կետերից մեկը․ պարզապես Միացյալ Նահանգներին հաջողվել էր վերահսկելի իրավիճակ ստեղծել, բայց նրանց դուրս գալով քաոսային իրավիճակը վերականգնվում է»,- ասաց նա։
Խնդիրը Հայաստանին անուղղակիորեն կարող է առնչվել թալիբների կողմից ՀԱՊԿ ազդեցության գոտի հանդիսացող երկրների՝ մասնավորապես Տաջիկստանի սահմաններին սպառնալիք առաջանալու տեսքով։
«Արդեն Տաջիկստանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված հստակ դիմում կա։ ՀԱՊԿ-ի միջամտության դեպքում Հայաստանը, որպես կազմակերպության անդամ, նույնպես պետք է ներգավվածություն ունենա»,- ասաց նա։
Այս գործընթացներում, ըստ արաբագետի, մեզ համար ուշագրավ հանգամանք է նաև Թուրքիայի ակտիվությունը։
«Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ ՆԱՏՕ-ն Թուքիային են վստահել, որ ստանձնի Քաբուլի միջազգաին օդանավակայանի պաշտպանության պատասխանատվությունը»,- ասաց նա։
Բայց միայն այս խնդով չէ Թուրքիան ներգրավված խնդրում. այն ունի նաև հեռահար նպատակներ այդտեղ իր ազդեցությունը տարածելու։
«Հաշվի առնելով Աֆղանստանի աշխարհագրական դիրքը՝ ազդեցություն ունենալը Թուրքայի համար կարևոր է և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական, և աշխարհաքաղաքական առումով։ Հաշվի առնելով Ադրբեջան-Թուրքիա սերտ համագործակցությունը՝ չի բացառվում Ադրբեջանի ներգրավվածությունն այս գործընթացում»,- ասաց նա։
Հայաստանը, ըստ նրա, աֆղանական գործընթացներում տեղ էլ չունի գործելու։
«Աֆղանստանը բավականին երկար ժամանակ չեզոք դիրքորոշում է ունեցել Հայաստանի հետ կապված հարցերում»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե արդյոք ճիշտ է մեր կողմից, ինչպես Սիրիայի դեպքում է եղել, կողքից հետևել հակամարտության զարգացմանը, Արմեն Պետրոսյանը պատասխանեց․
«Սիրիան մեր նկատմամբ բարեկամական տրամադրված երկիր էր, ինչպես նաև այստեղ մենք ունեինք կուռ համայնք։ Աֆղանական համակարտության դեպքում բոլոր շահագրգիռ կողմերն ընդունում են, որ այս երկրում երկխոսությունը հնարավոր չէ։ Իրավիճակը շարունակելու է լարվել այնքան ժամանակ, մինչև կողմերից մեկը կարողանա հասնել բացարձակ առավելության և իշխանությունը վերցնի իր ձեռքը։ Նման հնարավորություն այս պահին ունի «Թալիբան» շարժումը, որը, ինչպես ասացի, շատ երկրների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում և որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ։ Այն կրոնական խմբավորում է, և քրիստոնյա Հայաստանը որևէ աղերս նրա հետ ունենալ չի կարող։ Իհարկե, պետք է նաև հետևել գործընթացներին, որովհետև հնարավոր է, որ ինչ-որ մի պահի կարողանանք օգտվել ստեղծված իրավիճակից»,- ասաց նա։

Վերջին նորություններ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ...
- Advertisement -

Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են

Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց...

Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովի հիշատակին նվիրված ակցիային: 25 հուլիսի, 2021, 17:02 Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը Ռուս...

Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

Նախօրեին «Վալլեքս Գարդեն» համալիրում համանուն ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ, որը նվիրված էր արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: 25 հուլիսի, 2021, 14:24 Ստեփանակերտում կայացել...

Կապակցված նորություններ