Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Մշակույթ Աշխարհում վատագույն գաղափարն էր. Ջեյ Լոն՝ Շակիրայի հետ ելույթ ունենալու մասին

Աշխարհում վատագույն գաղափարն էր. Ջեյ Լոն՝ Շակիրայի հետ ելույթ ունենալու մասին

Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ուղղակի կատաղել է, երբ տեղեկացել է, որ «Սուպերբոուլ»-ի՝ Ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղի ընդմիջման շոուին պետք է ելույթ ունենա մեկ այլ հայտնի երգչուհու՝ Շակիրայի հետ:

Ջոյ Լոյին առհասարակ դուրս չի եկել այն հանգամանքը, որ ինքը պետք է բեմը կիսի Շակիրայի հետ: Խոսքը 2020-ի փետրվարին տեղի ունեցած միջոցառման մասին է, որի վերաբերյալ հուշերով նոր վավերագրական ֆիլմում կիսվել է Լոպեսը:

«Աշխարհում վատագույն գաղափարն էր երկու հոգու հրավիրել այս շոուի համար», — մեկնաբանել է 52-ամյա Լոպեսը ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Նյու Յորքում:

Ինպես գրում է Daily Mail-ը, երբ հայտարարվել է, որ Ջենիֆեր Լոպեսը և Շակիրան կգլխավորեն 2020 թվականին Մայամիի «Հարդ ռոք» մարզադաշտում կայանալիք «Սուպերբոուլ»-ի ընդմիջման շոուն, երկրպագուները չէին պատկերացնում, որ Ջեյ Լոն ի սկզբանե ատել է այդ գաղափարը:

«Որպես կանոն՝ «Սուպերբոուլ»-ի շոուում մեկ առաջատար դեմք է լինում, որը կառուցում է շոուն: Դա վիրավորանք է ասելը, որ երկու լատինամերիկացի է հարկավոր անելու այն աշխատանքը, որ սովորաբար մեկն է արել»,-մեկնաբանել է Լոպեսի մենեջեր Բենի Մեդինան:

Աղբյուրը գրում է, որ Լոպեսը և Շակիրան, ի վերջո, եկել են համաձայնության առ այն, որ հնարավոր է միասին աշխատել, բայց նրանց հարաբերությունները սառը էին, թեև պրոֆեսիոնալ:

Ընդհանուր շոուն տևել է 14 րոպե, թեև Լոպեսը համոզված էր, որ կազմակերպիչները պետք է տրամադրեին 20 րոպե:

RELATED ARTICLES

FLYONE ARMENIA-ն՝ Կոմիտասի անվան լեգենդար քառյակի համերգի աջակից

Հայկական ազգային առաջին լոուքոսթ ավիաընկերության՝ FLYONE ARMENIA-ի աջակցությամբ և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հովանու ներքո Ստամբուլի լավագույն հաստատությունների շարքին դասվող...

Պատմության թանգարանի տնօրենը պատասխանում է Վիկտոր Մնացականյանին․ «Երբ թաղապետ էր կարող էր դրանով ավելի լավ զբաղվել»

Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երկու տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ու...

«Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխության օտարերկրյա մասնակիցների համար կարող է «բրիտանական հարթակ» ստեղծվել

Ֆիլմարտադրության ոլորտի «Օսկար» մրցանակաբաշխության 93-րդ արարողության օտարերկրյա մասնակիցների համար հնարավոր է`«բրիտանական հարթակ» ստեղծվի, հայտնում էDaily Mail պարբերականը։ «Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխությունը, ի տարբերություն այլ մրցանակաբաշխությունների, անցկացվելու է...

Most Popular

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Կանգնե՛նք Հերոսի կողքին, ով մեր կողքին էր Հայրենիքի փրկության ժամին. դրամահավաք՝ հաջակցություն լեգենդար հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի

Անահիտ Մարտիրոսյանը Արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկ է, եղել է «Անահիտ» ջոկատի հրամանատարը, պահեստազորի փոխգնդապետ է։ 1992-1994 թթ․ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական...

Recent Comments