Երկուշաբթի, 28 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձային«Ապրելու երկիր» խմբակցության Փարաքար համայնքի ավագանիները՝ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ֆինանսական և...

«Ապրելու երկիր» խմբակցության Փարաքար համայնքի ավագանիները՝ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ֆինանսական և առաջին անհրաժեշտության աջակցությունն են ցուցաբերել Արևաշատ գյուղից հայ֊ադրբեջանական սահմանին վիրավորված Ստեփանյանների և Հակոբյանների ընտանիքներին

«Ապրելու երկիր» խմբակցության Փարաքար համայնքի ավագանիները՝ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանը  դատապարտում են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելը և Հայաստանի հանրապետության սուվերեն տարածքի վրա լայնածավալ պատերազմական գործողությունների սկսելը։ 

 Մենք մեր զորակցությունն ենք հայտնում սահմանին կանգնած զինվորին, զոհված և վիրավոր զինվորների հարազատներին։ Հաշվի առնելով երկրում առկա հետպատերազմական վիճակը՝ մենք սկսում ենք նոր նախաձեռնություն`Փարաքար համայնքի յուրաքանչյուր վիրավոր կամ զոհված զինվորականներին ու նրանց ընտանիքներին կցուցաբերվի և՛ ֆինանսական, և’ բժշկական աջակցություն։ 

 Այսօր նախաձեռնության շրջանակում  ֆինանսական և առաջին անհրաժեշտության աջակցությունը ցուցաբերել Արևաշատ գյուղից հայ֊ադրբեջանական սահմանին վիրավորված Ստեփանյանների և Հակոբյանների ընտանիքներին։

 Նման ձևաչափով աջակցությունները լինելու են շարունակական։ 

 Մենք միշտ եղել ենք ու կլինենք մեր զինվորի, մեր բանակի, մեր հայրենիքի սահմանների պաշտպանի կողքին։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009