Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինԱպրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար․ մենք կասեցրինք թշնամու...

Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար․ մենք կասեցրինք թշնամու փորձը. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտգործնախարար, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլի 2-ին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկիզբ առած արցախյան երկրորդ պատերազմի՝ ապրիլյան հերոսամարտի 6-րդ տարին։

Արցախի պահպանողական կուսակցության անդամներն այսօր հիշում են մեր նահատակներին, հպարտանում մեր հերոսների սխրագործությամբ։
Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար․ մենք կասեցրինք թշնամու սրընթաց պատերազմի՝ բլից կրիգի փորձը, որի նպատակն էր հնարավորինս կարճ ժամանակահատվածում ոչնչացնել Արցախը։

Հիշե՛նք մեր բոլոր հերոսներին,
Հիշե՛նք և արժևորե՛նք մեր հաղթանակները։
Հենց դա է ժողովրդի հարատևության հիմքերից մեկը։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009