24.1 C
Yerevan
Երկուշաբթի, 27 Հունիսի, 2022

Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման. Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

- Advertisement -

«Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման», — «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասնակցությունն է նկատի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, երբ բրյուսելայն եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի հիմնական բոլոր հարցերի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։

«Կարծում եմ, ի վերջո, Ղարաբաղի հայերը, իհարկե, մի կողմ են, որոնք պետք է լինեն լուծման մաս՝ ինչ ձևով էլ դա տեղի ունենա… Եւ շատ պարզ է, որ Ղարաբաղում ապրող մարդիկ հիմնարար շահագրգռվածություն ունեն համապարփակ կարգավորման հասնելու հարցում: Եվ անձամբ ես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք հասնել նման կարգավորման՝ առանց այդ մարդկանց կարծիքն ու տեսակետը հաշվի առնելու», — նշեց նա։Այդուհանդերձ, Շարլ Միշելը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո խոսեց միայն Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին՝ որևէ բան չնշելով ապագա կարգավիճակի վերաբերյալ, ինչը մտահոգություն առաջացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. — «Կարծում եմ, ի վերջո հարցն այն է, որ սա պետք է լինի համապարփակ կարգավորում։ Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչպես սկսվեց հակամարտությունը, և այն պետք է վերջնականապես փակվի։ Նախագահ Միշելն իր հայտարարության մեջ էլի շատ բան չի նշել։ Սա հայտարարություն չէր, որն ընդգրկում էր բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն: Բայց փաստն այն է, որ մենք միշտ ընդգծել ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է, և մենք հենց դրա ուղղությամբ ենք աշխատում»։

Վերջին նորություններ

Ողբերգական վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին․ կա զոհ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ...
- Advertisement -

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել նրա դիմումի մասին, որը ներկայացնում...

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հերոս Արարատ Մակարյանի նվիրված միջոցառմանը

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հերոս Արարատ Մակարյանի նվիրված միջոցառմանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցում տեղի...

Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայությունը շարունակվում է

ՆԳ նախարարի կարգադրությամբ և ոստիկանության պետի հրամանով, հունիսի 25-ի գիշերը մայրաքաղաք Ստեփանակերտում խստացված ռեժիմով հատուկ միջոցառումները շարունակվել են։ Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայությունը շարունակվում է Ստեփանակերտում խստացված...

Կապակցված նորություններ