34.1 C
Yerevan
Ուրբաթ, 19 Օգոստոսի, 2022

Ասկերանի շրջանի Լուսաձորում ջրի խնդիր կա. Համայնքապետը ներկայացնում է գյուղի առօրյան

- Advertisement -

ԱՀ Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքը ջրի խնդիր ունի, որի պատճառով բնակիչները բանջարաբոստանային կուլտուրաներ մշակմամբ լիարժեք զբաղվել չեն կարող։

Լուսաձորում ջրի խնդիր կա. Համայնքապետը ներկայացնում է գյուղի առօրյան

Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշել է Լուսաձորի համայնքապետ Միքայել Այվազյանը։ Նրա խոսքով՝ ջուր ստանում են շաբաթական մեկ ժամով։

«Համայնքում 330 բնակիչ է ապրում ու արարում։ Նրանց մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Այս տարի ցանել ենք գարի, ցորեն, կորնգան և այլ տեսակի գարնանացան մշակաբույսեր։ Մարդիկ նաև մանր եղջրավոր անասուններ են պահում»,-նշել է Մ. Այվազյանը։

Նա տեղեկացրել է, որ գյուղում հարյուր երեխա կա։ Նրանց համար «Բարի Արցախ» նախագծի շրջանակներում խաղահրապարակ է կառուցվել։

«Հետպատերազմական շրջանում տեղահանված շուրջ քառասուն ընտանիք է հաստատվել մեզ մոտ՝ 155 բնակչով։ Պատերազմի հենց առաջին օրը յոթ տուն է վնասվել. մի մասը վերականգնվել է»,-ասել է համայնքապետը։

Մ. Այվազյանի խոսքով՝ գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, սակայն ցանցը գյուղի ողջ տարածքում նույն հզորությամբ չէ, որ գործում է։

«Բուժկետը մի քանի տարի առաջ վերանորոգվել է ՀՕՖ-ի կողմից։ Համայնքային կենտրոնի շենքը գտնվում է վթարային վիճակում, որտեղ գործում են նաև գրադարանն ու ակումբը։ Սակայն առկա բոլոր խնդիրները չեն խանգարում, որ համայնքում շարունակեն արարել ու շենացնել հայրենիքը»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը։

Վերջին նորություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքեր են բացահայտվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման...
- Advertisement -

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով.Դավիթ Բաբայան

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք...

Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ

Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ...

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է...

Կապակցված նորություններ