Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԱստանայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Աստանայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Աստանայում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009