Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինԱրագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի ղեկավարությամբ՝ այսօր մարզպետարանում կայացավ աշխատանքային խորհրդկցություն

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի ղեկավարությամբ՝ այսօր մարզպետարանում կայացավ աշխատանքային խորհրդկցություն

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի ղեկավարությամբ՝ այսօր մարզպետարանում կայացավ աշխատանքային խորհրդկցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանը, Տիգրան Եղիազարյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում ամփոփ ներկայացվել են նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները՝ շեշտադրելով առկա խնդիրները, որոնց լուծումներն օրակարգային են:

Յուրաքանչյուրդ ձեր ղեկավարած ստորաբաժանման մասով կրկին ամփոփեք բոլոր այն աշխատանքները, որոնք մինչև տարեվերջ հրատապ լուծման կարիք ունեն, որպեսզի պետության որևէ գործառույթի իրականացում, կապված մեր առջև դրված գործառույթների թերացմամբ, չխափանվի: Այս և հաջորդող 2 աշխատանքային շաբաթների ընթացքում մեր գերխնդիրն է ամբողջ ծավալով ապահովել 2021 թվականի համար մարզպետարանին վերապահված գործառույթների իրականացումը,- ասել է մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը:

Քննարկվել են ֆինանսական, կրթության, մշակույթի, սպորտի, համայնքների միավորմամբ պայմանավորված աշխատանքների, առողջապահության, պատվաստումային ընդգրկվածության, գյուղատնտեսսության, բնապահպանության, հողաշինության, ընդերքօգտագործման, ներդրումային, սուբվենցիոն, հրատապ և այլ ծրագրերի, քաղաքաշինության, սոցիալական աջակցության ոլորտներին և մարզպետարանի լիազորությունների տիրույթում գտնվող մի շարք այլ հարցեր:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009