Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԱրայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականի մասին հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում

Արայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականի մասին հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում

ՀՀ որոշ լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունը, թե, իբր, օրեր առաջ նախագահ Արայիկ Հարությունյանը հեռանալու պատրաստակամություն է հայտնել, իրականությանը չեն համապատասխանում:

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը մասնավորապես նշել է, որ, չմեկնաբանելով լրատվամիջոցների հրապարակումները, պարզապես ցանկանում է հիշեցնել` պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին նախագահ Հարությունյանը հետպատերազմյան շրջանում մի քանի անգամ հայտարարել է` նշելով, որ կգնա այդ քայլին այն ժամանակ, երբ Արցախում հնարավոր լինի համապետական ընտրությունների անցկացումը։

«Արցախում այս օրերին տրված է սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկը, ինչը մի շարք հարցերի պատասխան կտա։ Մինչ այդ գործընթացի ավարտը մնացած բոլոր քննարկումների մեկնաբանությունից ձեռնպահ կմնամ»,- ասել է Լ. Ավանեսյանը:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009