Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային Արայիկ Հարությունյանի մեջ արցախցին արթնացավ, զոհված եղբոր հիշատակը թույլ չտվեց լռել, հասկացավ,...

Արայիկ Հարությունյանի մեջ արցախցին արթնացավ, զոհված եղբոր հիշատակը թույլ չտվեց լռել, հասկացավ, որ Փաշինյանը իրեն ծուղակն է գցել. Մետաքսե Հակոբյանը` պատերազմից հետո Արցախում ստեղծված խնդիրների մասին

Հայաստանի և Արցախի միջև երբեք խզում չի կարող առաջանալ ապիկար իշխանությունների պատճառով, որովհետև Արցախում և Հայաստանում ապրում է հայ ազգը, անկախ նրանից ինչ իշխանություններ կլինեն Հայաստանում և Արցախում, չեն կարող մեզ բաժանել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով դեկտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ժամանակ Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին և դրանց արդյունքում Հայաստան- Արցախ հարաբերությունների հնարավոր խզմանը, ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Վերջինս ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները իրենց համար նորություն չեն։

«Այդ հայտարարությունը, ըստ էության, որևէ բան չէր փոխում, որովհետև նոյեմբերի 9-ին Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին Արցախից։ Այս մեկ տարվա ընթացքում իրենք քիչ-քիչ պատրաստում էին ազգին, որ կգա մի օր, որ կապ չենք ունենա Արցախի հետ։ Դեկտեմբերի 24-ի հայտարարությունը միջազգային հանրության համար արված հայտարարություն էր, որով Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հրաժարվեց Արցախից։ Նա խոսեց նաև իր սեփական հանցագործությունների մասին, նշելով, որ կարող էր այնպես անել, որ պատերազմ չլիներ, բայց չարեց, որովհետև իր սեփական անձի մասին էր մտածում, վախենալով, որ իրեն դավաճան կանցնեն։ Այսպես, թե այնպես ինքը դավաճան է։ Փաշինյանը բանակցային գործընթացի վերաբերյալ մանիպուլյատիվ հայտարարություններով կարողանում է նվազ գիտելիքներ ունեցողներին համոզել ու շեղել։ Արցախի բանակցային գործընթացը իր հիմքերում պարունակում է 1991թ-ի դեկտեմբերի 10-ի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը, որը միջազգային արժեք ունի։ Այսօր որևէ մեկը չի կարող դա կասկածի տակ դնել։ Պատերազմից հետո, երբ սկսվեց բանակցային գործընթացը, բոլոր նախագահները, անկախ իրենց ունեցած տեսակետից, վարել են այն քաղաքականությունը, որը պետք է կբխեր Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքներից։ Բոլորը, մինչև Նիկոլ Փաշինյանը, այս կերպ են գործել և դա ոչ թե անձի որոշելով է եղել, այլ Արցախի իշխանությունների հետ համատեղ քննարկելով։ Այնուհետեւ եկավ այս մարդը, ստեց` ասելով, որ Սերժ Սարգսյանի բանակցությունները զրո են և ինքը սկսում է իր սեփական կետից։ Մեր քաղաքական ուժը որևէ անգամ չի կասկածել, որ Նիկոլ Փաշինյանը գործակալ է, որովհետև նրա գործունեությանը մենք հետևել ենք 30 տարի շարունակ, սկսած ուսանողական տարիներից։ Հերիք չէ հանձնել է Արցախը, զոհել է մեր տղաներին, հիմա էլ ուզում է թշնամություն մտցնել երկու հայկական պետությունների միջև։ Նա փորձում է ժողովրդին համոզել, ասելով` դուք Հայաստանում վատ եք ապրում, որովհետև, մենք պետք է Արցախ պահենք և շատ անգամ այդ սոցիալական խնդիրները բարդում է արցախցու ուսերին։ Գիտեք, արցախցին այսօր կքված է սոցիալական խնդիրների բեռի տակ, ընդհուպ մինչև հացի խնդիր ունի, բայց լեռնահայաստանցու կերպարը իրեն թույլ չի տալիս խոսել այդ խնդիրների մասին, այն դեպքում, երբ իր զավակ ու հայր է կորցրել»։

Հակոբյանը արձանագրեց, որ իր հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը ըստ էության ձեռքերը լվանում է Արցախից և հող է նախապատրաստում որոշակի գործընթացների համար։

«Այդ գործընթացները շատ տեսանելի են, նույն դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որով Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այս պարագայում քանի որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, ճանաչելու է Արցախը որպես Ադրբեջանի մաս և դեկտեմբերի 24-ի հայտարարությամբ ամրագրեց, որ քիչ է մնացել այդ գործընթացին»։

Հարցին` սպասելի էր իր համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը կապված Փաշինյանի դեկտեմբերի 24-ին հնչեցրած մտքերի հետ, Հակոբյանը պատասխանեց.

«Մոտ մեկ ամիս առաջ մենք քննարկում էինք բյուջեի նախագիծը, որի ժամանակ բավականին բուռն քննարկումներ են եղել։ Դեկտեմբերի 21-ին մենք հանդիպել ենք և փաստել, որ բյուջեն ոչինչ է, եթե ինքը այդ բյուջեն իրագործի կառավարության ներկայիս կազմով, որովհետև այդ կազմը մասնագիտական և բարոյական որակներից զուրկ մարդիկ են։ Պահանջել ենք, որ փոփոխություններ կատարի կառավարության կազմում և սթափվի։ Դեկտեմբերի 23-ին, երբ պետք է ընդունվեր բյուջեի նախագիծը, մենք մեր դիրքորոշումը հայտնեցինք, որ պետք է Արցախի իշխանությունները գիտակցեն, որ ՀՀ իշխանությունները ձեռք են քաշել Արցախից և քաղաքական գործընթացում այլևս չկա Արցախի հարցը, հետևաբար Արցախի իշխանությունները պետք է քաջություն ունենան իրենց վրա վերցնել այդ գործընթացը և շարունակել պայքարը։ Իրականում զգում էինք ինչ է լինելու և հաջորդ օրը եղավ Փաշինյանի այդ ասուլիսը, ինչից հետո հետևում էինք Արայիկ Հարությունյանի գործողություններին։ Դրանից հետո, եթե Հարությունյանը լռեր, ուրեմն ամբողջությամբ կրում էր ողջ պատասխանատվությունը Փաշինյանի հետ միասին և ստանձնում Արցախը վերջնական հանձնելու դերը։ Բայց հավատացեք իրեն համոզելու կարիք չկար, որովհետև կարծես թե Արայիկ Հարությունյանի մեջ արցախցին արթնացավ և նաև իր զոհված եղբոր հիշատակը իրեն թույլ չտվեց լռել։ Բայց այդ հայատրարությունը դեռևս խոսքեր են թղթի վրա գրված, դա կհամարենք կնիքված, երբ կտեսնենք գործողություններ, իսկ այդ գործողությունը կլինի լծվել Արցախի փրկության գործընթացին։ Չենք կարծում, որ այստեղ ինչ- որ խաղ կար, Հարությունյանը գիտակցում էր, որ Նիկոլ Փաշինյանը իրեն ծուղակը գցեց»։

Անդրադառնալով հարցին` ինչ հիմնական խնդիրների առաջ է կանգնած արցախցին, Հակոբյանը նշեց, որ առաջնայինը մնալ-չմնալու հարցն է։

«Անվտանգային առումով այս հարցը դրված է արցախցու առջև։ Գիտակցելով այդ բոլոր խնդիրները, անորոշությունը արցախցին չի պատրաստվում թողնել գնալ, սա սեր է հողի հանդեպ։ Յուրաքանչյուրը, ով կլքի Արցախը, դավաճանում է մեր որդիների և հայրերի հիշատակը։ Այս խնդիրներով հանդերձ չեմ ցանկանում թերագնահատել նաև ռուս խաղաղապահների դերը։ Հաջորդ խնդիրը սոցիալական անարդարությունն է, տարիներ շարունակ Արայիկ Հարությունյանը և իր շրջապատը տարբերվել են բոլորից և սա սովորական է դարձել Արցախում, այդպես են իրենց պահում կառավարության անդամները, մտածելով, որ այս կերպ հաճոյանում են Արայիկ Հարությունյանին։ Սոցիալական արդարությունը զրո է այս պահին Արցախում»,- ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

RELATED ARTICLES

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Most Popular

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Կանգնե՛նք Հերոսի կողքին, ով մեր կողքին էր Հայրենիքի փրկության ժամին. դրամահավաք՝ հաջակցություն լեգենդար հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի

Անահիտ Մարտիրոսյանը Արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկ է, եղել է «Անահիտ» ջոկատի հրամանատարը, պահեստազորի փոխգնդապետ է։ 1992-1994 թթ․ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական...

Recent Comments