Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինԱրարատ Միրզոյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիինի հետ քննարկել է Փառուխ գյուղ ադրբեջանական...

Արարատ Միրզոյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիինի հետ քննարկել է Փառուխ գյուղ ադրբեջանական ներխուժման հարցը

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիին:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժման, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքների և կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու հետևանքով ստեղծված իրավիճակը։

Գնահատելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ԱՄՆ կողմից տրված գնահատականը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունն իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, կարևորել միջազգային հանրության կողմից խնդրի հետևողական հասցեագրումը։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009