Երկուշաբթի, 28 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԱրարատ Միրզոյան եւ Դմիտրի Կուլեբա․ ինչպիսին պետք է լինի ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյան եւ Դմիտրի Կուլեբա․ ինչպիսին պետք է լինի ԱԳ նախարարը

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իրադարձությունների կենտրոնում է ոչ միայն իր պաշտոնի բերումով, այլեւ՝ Ուկրաինայի արտաքին քաղաքականության որոշումների կայացման։ Երկար ժամանակ տեղի էր ունենում պայքար նրա եւ նախագահ Զելենսկիի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի միջեւ՝ Ուկրաինայի արտաքին քաղաքական կուրսը որոշելու համար։ Ի վերջո, հաղթեց Կուլեբայի գիծը, որն ուղղված է Ուկրաինայի ինքնիշխանության ու անկախ պետականության պահպանմանը՝ մերժելով Մինսկի համաձայնությունների ռուսական տարընթերցումները։ Երմակը հակված էր Ռուսաստանին զիջումների՝ մի շարք համաձայնությունների հասնելով ռուսական կողմի հետ, որոնք Կուլեբային հաջողվել է չեզոքացնել։

Բացի այդ, Կուլեբան պարզապես «ռմբահարում» է միջազգային պատկան կառույցները՝ ՄԱԿ, նորմանդական քառյակ, դաշնակիցներին՝ ԱՄՆ-ին ու Եվրամիությանը՝ Ուկրաինայի հանդեպ պարտավորությունները կատարելու համար։ Նա լայն դիմադրություն է ձեւավորել թշնամական ծրագրերին։ Նրա ջանքերով Բայդենի աշխատակազմում Ուկրաինայի հարցով հաղթեց պետքարտուղար Բլինքենի գիծը, մի կողմ մղելով Բայդենի խորհրդական Սալիվանին, որն ավելի շատ հակված էր «Երմակի գծին»։ Թե ինչ հանգուցալուծում կստանա ուկրաինական թնջուկը՝ ցույց կտա մոտակա ժամանակը, սակայն Կուլեբայի գործունեությունը սեփական երկրի շահերին ծառայելու բացառիկ օրինակ է։

Արարատ Միրզոյանի պարագային ԱԳՆ, ԱԳ նախարար հասկացությունները պետք է օգտագործել պայմանականորեն։ Նրա օրոք ՀՀ ԱԳՆ-ն ամուր կցվել է Բաքվի պահանջների ու իրավունքների փաստաբանությանը, ԱԳՆ պաշտոնական հայտարարությունների տեքստերը կազմվում են այդ տրամաբանությամբ։

Նրա նախորդները՝ Զոհրաբ Մնացականյանը եւ Արա Այվազյանը, փորձում էին բաց պահել հայկական իրավունքների ու շահերի պաշտպանության դուռը։ Վարչապետը նրանց հեռացրեց «վարչապետի աշխատակազմի հետ քաղաքական բովանդակության ներդաշնակեցման» պատճառաբանությամբ, որով ամեն ինչ ասված է։ Արարատ Միրզոյանը ապահովում է հենց այդ ներդաշնակությունը, այն է՝ Հայաստանի դեմ կիրառվող ռուս-թուրքական ծրագրերի սպասարկումը, 1921 թ․ ռուս-թուրքական անօրինական պայմանագրերի օրինականացումը՝ Նախիջեւանի եւ Արցախի օտարմամբ։ Պաշտոնական Երեւանը հրաժարվել է հայկական շահերից ու իրավունքներից, այդ թվում՝ դրանք միջազգային պատկան կառույցներում քննարկելուց։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009