24.1 C
Yerevan
Երկուշաբթի, 27 Հունիսի, 2022

Արթուր Վանեցյանը շարունակելու է պայքարը մեզ հետ. Սեյրան Օհանյան

- Advertisement -

Այսօր հայտնի դարձավ, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր է դնում: Այս և ընդդիմության հետագա քայլերի մասին ասաց‹‹Հայաստան›› խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ:

-Պարո′ն Օհանյան, Արթուր Վանեցյանն այսօր վայր դրեց իր խորհրդարանական մանդատը, հետաքրքիր է, ‹‹Հայաստան›› խմբակցությունում նման քննարկումներ կա՞ն:

-Մեր խմբակցությունում դեռևս այդպիսի հարց չենք քննարկել, մենք ասել ենք, որ այնտեղ ենք, որտեղ ժողովուրդն է պահանջում:

Արթուր Վանեցյանն անձամբ ինձ զանգահարեց և ասաց իր որոշման մասին, շնորհակալություն հայտնեց խորհրդարանում ընդդիմության նպատակների շրջանակներում աշխատանքների իրականացման համար:  Նա նաև ավելացրեց, որ մնում է պայքարի մեջ, շարունակելու է պայքարը մեզ հետ ‹‹Դիմադրություն›› շարժման նպատակների իրականացման համար:  

-Աշնանը Ձեզ կտեսնե՞նք խորհրդարանում:

-Մենք ասել ենք, որ խորհրդարանում կարող ենք լինել միայն մեր օրակարգով:  

Խորհրդարանում մեր առաջ քաշած բոլոր  առաջնահերթ հարցերը, որոնք վերաբերում էին ՀՀ անվտանգությանը, Արցախին,  սահմանային իրավիճակին, նաև  հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին, բոլորն էլ ձախողվեցին: Այդ ամենը հաշվի առնելով է, որ մեր օրակարգն այսօր ոչ թե խորհրդարանի ներսում է, այլ փողոցային պայքարում՝ այն մարդկանց հետ, ովքեր մեզ մանդատ են տվել այս իշխանություններին հեռացնելու:

-Արդյոք հաջողվում է փողոցային պայքարի միջոցով լուծել այն խնդիրները, որոնք ձեր համակիրները դրել են ձեր առջև:  

— ‹‹Դիմադրություն›› շարժման  նպատակներից մեկը, որին կարողացել ենք հասնել, դիմադրություն ձևավորելն է և թույլ չտալը, որ այսօրվա իշխանություններն  իրենց օրակարգով կուրորեն ստորագրեն պայմանագրեր, որոնք չեն բխում մեր երկրի ու ժողովրդի շահերից, և մեզ դա հաջողվել է:

Մենք շարունակելու ենք մեր պայքարը և մեր համակիրների հետ միասին գեներացնելու և տարածելու ենք ‹‹ Դիմադրություն››  շարժման նպատակը:

-Արթուր Վանեցյանի մանդատը, ըստ տարածվող տեղեկությունների, կստանձնի Մարտուն Գրիգորյանը:  Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

-Այդ տեղը ‹‹Պատիվ ունեմ›› խմբակցությանն է, ընթացակարգերին դեմ չենք կարող լինել, իսկ թեկնածուին դեմ չեմ, խորությամբ չեմ ճանաչում նրան, բայց որքանով գիտեմ, անցած ճանապարհ ունի:

Սուսաննա Թամազյան

Վերջին նորություններ

Ողբերգական վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին․ կա զոհ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ...
- Advertisement -

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել նրա դիմումի մասին, որը ներկայացնում...

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հերոս Արարատ Մակարյանի նվիրված միջոցառմանը

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հերոս Արարատ Մակարյանի նվիրված միջոցառմանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցում տեղի...

Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայությունը շարունակվում է

ՆԳ նախարարի կարգադրությամբ և ոստիկանության պետի հրամանով, հունիսի 25-ի գիշերը մայրաքաղաք Ստեփանակերտում խստացված ռեժիմով հատուկ միջոցառումները շարունակվել են։ Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայությունը շարունակվում է Ստեփանակերտում խստացված...

Կապակցված նորություններ