23.1 C
Yerevan
Շաբաթ, 28 Մայիսի, 2022

Արսեն Ղազարյանի շնորհիվ ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը դարձել է մեր երկրի ամենից կայացած կառույցներից մեկը

- Advertisement -

Հայ ժողովրդի աշխատասիրության, գործարար-ստեղծարար հատկությունների մասին շատերը գիտեն։

Հայի ստեղծագործ մտքին ծանոթ են նաև օտար ազգերը, որոնց հայրենի երկրներում կան հայի ձեռքով կառուցված գեղեցիկ ու արժեքավոր շինություններ, ճարտարապետական կոթողներ, կրթական հաստատություններ և այլն։

Ինչ վերաբերում է գործարարությանը, ապա համաշխարհային պատմությանը հայտնի են բազմաթիվ հայ հաջողակ բիզնեսմենների անուններ, որոնք տոն են տալիս միջազգային հեղինակավոր շուկաներում, որոնց հետ հաշվի են նստում, հարգում և որոնցից շատերը սովորում են (Քրք Քրքորյանից մինչև Ալեքսիս Օհանյան և նոր սերնդի բազում ներկայացուցիչներ)։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաքելությունը մի կողմից հայաստանյան ներուժի խթանումն է, ոլորտի կազմակերպումն ու զարգացումն է, մյուս կողմից՝ համագործակցության ստեղծումն ու կապերի զարգացումն է ինչպես Սփյուռքում ապրող հայ գործարարների, այնպես էլ միջազգային համանման կառույցների և ազդեցիկ գործիչների հետ։Միայն ենթադրել կարելի է, թե ինչ ահռելի աշխատանք, ջանք ու նվիրում է պահանջում այս ամենը։

Եվ, պատկերացրեք, այդ բոլոր գործընթացները ոչ միայն հաջողությամբ կազմակերպում և իրականացնում, այլ նաև ծրագրային նոր ու արդյունավետ նախաձեռնություններով առաջ է տանում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 20 տարվա անընդմեջ նախագահ Արսեն Ղազարյանը։ Մարդ, որի աշխատանքի արդյունավետությունը պետք է չափել նրա պաշտոնավարման տևականությամբ, բայց որ ամենից կարևորն է՝ կատարված աշխատանքի համալիր արդյունավետությամբ ու հեռանկարայնությամբ։

Իր գործունեության ընթացքում Արսեն Ղազարյանը աջակցել է նաև Արցախ աշխարհին, իրականացրել տարբեր օգտակար ու հեռանկարային ծրագրեր Արցախի գործարարների հետ, ինչը ևս բարձր գնահատանքի է արժանի և վկայում է սրտացավ հայորդու գործունեության լայն սպեկտրի, բազմատարրության ու պետական մտածողության մասին։

Արսեն Ղազարյանն իր պրպտուն մտքով, հայրենի արդյունավերության ու գործարար միջավայրի զարգացման սրտացավությամբ, ամենօրյա ճիգ ու ջանքով, կարողացել է կայացնել այդ հույժ կարևոր կառույցը։ Առանց ավելորդ չափազանցության կարելի է փաստել, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը մեր հանրապետության ամենից կայացած կառույցներից մեկն է, և, վստահաբար, նաև Արսեն Ղազարյանի հմուտ ղեկավարության շնորհիվ։

Եվ մենք հաստատ ականատես ենք լինելու հայ գործարարների Ոսկեդարին։

Նկատի առնենք նաև այն կարևոր փաստը, որ քաղաքական ու տնտեսական ալեկոծությունների ժամանակ առաջիններից մեկը տուժում է հենց գործարար միջավայրը, խոցելի են դառնում գործարարն ու ձեռներեցը։

Այս ոլորտն ունի իր առանձնահատկությունները, քմահաճություններն ու դժվարությունները, ինչը պահանջում է մշտարթուն, պրոֆեսիոնալ, գերարդյունավետ ու օպերատիվ մոտեցում։ Ուղիղ 20 տարի հենց այդ առաքելությունն է պատվում կատարում Արսեն Ղազարյանը, որի 60-ամյակն, ի դեպ, լրացավ այս տարվա փետրվարին։

«Մեր Միությունը չպետք է լինի ջրբաժան, այլ դառնալու է կամուրջ գործարարության և իշխանության միջև,- մշտապես շեշտում է Արսեն Ղազարյանը,- մենք պետք է ձևավորենք գործարարություն-իշխանություն երկխոսությունը՝ ի շահ հայոց պետականության»:  

«Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
որ ապրում է դարեդար,
Երնեկ նրան, ով իր գործով
կապրի անվերջ, անդադար․․․»

Թումանյական այս հայտնի մտքո՛վ ու ոգո՛վ է ապրում Արսեն Ղազարյանը, որի համար Հայաստանը աշխարհի կենտրոնն է։ Այդպե՛ս է, և այդպես պիտի մտածի յուրաքանչյուր հայրենատեր, նվիրյալ հայորդի, եթե ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա վստահելի, արժանապատիվ ու իրավահավասար գործընկեր Աշխարհի համար։

Վերջին նորություններ

Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել են Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան

Այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդը, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով,  ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և արևանգելով նրան տարել են անհայտ ուղղությամբ:...
- Advertisement -

ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցում քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը և Կիևին ռազմական օգնությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,...

Արցախի նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Նախագահ Հարությունյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած...

Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։ Այս մասին...

Կապակցված նորություններ