27.1 C
Yerevan
Երկուշաբթի, 21 Հունիսի, 2021

Արտակ Բեգլարյանը Գարեգին Բ-ի հետ մարդասիրական ծրագրերի շուրջ քննարկում է ունեցել

- Advertisement -

«Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 5-ին հանդիպել է հայրապետական այցով Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին:

Ընդգծելով Վեհափառ Հայրապետի այցի կարևորությունն ու խորհրդանշականությունը՝ Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ հատկապես հետպատերազմյան իրավիճակում արցախահայությունն ունի հոգևոր տևական զորակցության մեծ կարիք, և Հայ առաքելական եկեղեցին այդ հարցում բացառիկ առաքելություն ունի կատարելու:

«Այդ առումով Ձեր Հայրապետական այցն ու մաղթանքը յուրահատուկ դրական խթան են արցախցիների հոգևոր կյանքի վերելքի և վերքերի ամոքման համար: Մենք շնորհակալ ենք, որ Արցախը մշտապես եղել ու գտնվում է Հայ առաքելական եկեղեցու հոգածության կիզակետում՝ վստահ լինելով, որ նաև դրա շնորհիվ կկարողանանք արժանապատվորեն հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները և բռնել Հայրենիքի վերականգնման ու զարգացման ուղին»,- նշել է պետական նախարարը:

Վեհափառ Հայրապետը նշել է, որ Արցախում գտնվելն իր համար հոգևոր մխիթարություն է և հնարավորություն զորակցելու հավատավոր ժողովրդին: Նա շեշտադրել է, որ Հայ առաքելական եկեղեցին զորավիգ է արցախահայության պայքարին և՛ հոգևոր, և՛ մարդասիրական աջակցության միջոցներով:

Կողմերը քննարկել են Արցախում իրագործվող մի շարք մարդասիրական ծրագրեր, ինչպես նաև հնարավոր համագործակցության եզրերը տարբեր ոլորտներում: Անդրադառնալով համազգային նշանակության որոշ հարցերի՝ երկուստեք կարևորվել է հատկապես ներկա պայմաններում ներազգային համերաշխության ու միասնականության խիստ անհրաժեշտությունը առկա մարտահրավերներն արժանապատվորեն դիմագրավելու ճանապարհին»,- ասված է հայտարարության մեջ:

Վերջին նորություններ

Փաշինյանն ուղիղ եթերում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ՔՊ գրասենյակ այցելած Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերով դիմում է ընտրողներին:
- Advertisement -

Տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է»․ տվյալներ

Բազմաթիվ տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է։ Այս մասին հայտնում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ներկայացնելով տվյալներ տեղամասերից։

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրողների թիվը

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 1,281,174 անձ, ընդհանուր ընտրողների 49,4 %-ը: Տվյալները...

«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ». Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրատեղամաս էր եկել թոռնիկի հետ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ իր ընտրությունը կատարել է դեռևս 33 տարի առաջ....

Կապակցված նորություններ