Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային Արտամետ համայնքում ապօրինի արդյունահանու է իրականացվել.ՊԵԿ

Արտամետ համայնքում ապօրինի արդյունահանու է իրականացվել.ՊԵԿ

Օպերատիվ hետախուզական միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանց պետական գրանցման, հանքարդյունահանման ապօրինի դեպք:

ՀՀ ԱԱԾ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի վարչական տարածքում գտնվող ընկերությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ապօրինի արդյունահանում: Ստացված տեղեկությունների հիման վրա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 5 բաժնի կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ առ այն, որ նշված տարածքում իրականացվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի հանքարդյունահանում ֆիզիկական անձի` Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Վ.Գ.-ի կողմից: Վերջինս այն կազմակերպել է տարբեր տնտեսվարող սուբյեկտներից վարձակալած տրանսպորտային միջոցներով և հիմնականում երեկոյան ժամերին` հնարավոր խոչընդոտներից խուսափելու նպատակով: Արմավիրի մարզի Արտամետ համայնքի տարածքում գտնվող ընկերությանը պատկանող մոտ 8 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքում օգտակար հանածոյի արդյունահանման գործունեությունը կազմակերպվել է առանց ընդերքօգտագործման իրավունքի և առանց հարկային մարմիններում հաշվառում ունենալու:

Հանքարդյունահանման ծավալները պարզելու նպատակով ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տեղամասից տեղահանվել է շուրջ 63 հզ խոր. մետր լեռնային զանգված, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 159 միլիոն դրամ: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի մասով կազմվել է արձանագրություն, որի համաձայն հարուցվել է վարչական վարույթ: Կազմված արձանագրությունը և կից նյութերը ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական

միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց, հակառակ դեպքում այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

Ծանուցում՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժի

RELATED ARTICLES

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Most Popular

Կանգնե՛նք Հերոսի կողքին, ով մեր կողքին էր Հայրենիքի փրկության ժամին. դրամահավաք՝ հաջակցություն լեգենդար հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի

Անահիտ Մարտիրոսյանը Արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկ է, եղել է «Անահիտ» ջոկատի հրամանատարը, պահեստազորի փոխգնդապետ է։ 1992-1994 թթ․ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական...

Recent Comments